«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. 2014 թվականին Երևանում երիտասարդությունը փողոց էր դուրս եկել՝ բողոքելով կուտակային կեսաթոշակների օրինագծի դեմ: Բազմաթիվ բողոքի գործողությունների պատճառ դարձած վիճահարույց համակարգին ժամանակին դեմ էին նաև այժմ «Ապրոլու երկիր» կուսակցության համահիմնադիր Մանե Թանդիլյանը, «Բարգավաճ Հայաստան» կուսակցության անդամներն ու ընդդիմադիր պատգամավոր Նիկոլ Փաշինյանը: Նա Ազատության հրապարակի հարթակից հայտարարում էր. « Աստեղ եմ ասելու, որ դեմ եմ պարտադիր կուտակայինին ու ինձննց կախված ամենը կանեմ այս լուսավոր շարժման հաղթանակի համար»: Բայց փոխվում են ժամանակները, փոխվում՝ մարդիկ, ու արդեն վարչապետ ընտրված Նիկոլ Փաշինյանը ոչ միայն տեսակետն էր փոխել, այլև նրա կաբինետը ընդունեց ու վավերացրեց նախագիծ: «Ինչո՞ւ չենք գնացել օրենքի չեղարկման ճանապարհով, որովհետև եթե քննարկումների արդյունքում որոշենք՝ օրենքը պետք է չեղարկվի, դա կարող ենք նաև երկու ամիս հետո անել»,- ասում էր Փաշինյանը։ Բայց օրենքը ո՛չ երկու ամիս անց, ո՛չ էլ մինչև օրս ոչ միայն չչեղարկվեց, այլ գործում է ճիշտ նույն այն կանոններով, որ առաջարկել ու մշակել էին նախկին իշխանությունները: Կուտակայինի մասին օրենքի մասով, փաստորեն, Փաշինյանը հերթական անգամ ստել է: Նկատենք, որ դեռևս 2014-ին կուտակայինին դեմ հանդես եկողների մտավախություններից մեկն էլ այն էր, որ համակարգը ներդնելիս Հայաստանի նախկին իշխանությունները օգտվել են 1981-ին Չիլիում բռնապետ Ավգուստո Պինոչետի կառավարման ժամանակ ներդրված համակարգի փորձից»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02