Թեհրանում Հնդկաստանի դեսպանին բողոքի նոտա է հանձնվել հնդկական իշխող Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցիչ Նիպուր Շարմայի հայտարարությունների պատճառով, որոնք շատ մուսուլմանական երկրներում վիրավորական են համարվել Մուհամեդ մարգարեի նկատմամբ։ Այս մասին հայտնել է Mehr գործակալությունը։
«Հնդկական հեռուստաշոուում Մուհամեդ մարգարեին (խաղաղություն և օրհնություն նրան) վիրավորելուց հետո, Թեհրանում Հնդկաստանի դեսպանը Հարավային Ասիայի հարցերովգլխավոր տնօրենի կողմից կիրակի երեկոյան կանչվել է Իրանի արտաքին գործերի նախարարություն՝ ընդունելու Իսլամական Հանրապետության ուժեղ բողոքը», - ասվում է հաղորդագրությունում:
Գործակալության տվյալներով՝ դեսպանը «ափսոսանք է հայտնել և մարգարեի հասցեին ցանկացած վիրավորանք անընդունելի է անվանել»։ Նա վստահեցրել է իրանական կողմին, որ հնդկական հեռուստատեսությամբ հեռուստաբանավեճերում Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները չեն արտացոլում Հնդկաստանի կառավարության կարծիքը, որը հարգում է բոլոր կրոնները։
Շարման, որի խոսքերը սկանդալ են առաջացրել, պետական ծառայող չէ. սկանդալից հետո նա հեռացվել է կուսակցական պաշտոնից։. Հնդկաստանի դեսպաններին բողոքի նոտաներ են հանձնել նաև Կատարը և Քուվեյթը, մինչդեռ մի շարք այլ մահմեդական երկրներ և կազմակերպություններ, այդ թվում Պակիստանը և Իսլամական համագործակցության կազմակերպությունը, դատապարտել են Բհարաթիա Ջանատա կուսակցության ներկայացուցչի հայտարարությունները։
Շարման հայտնվել է հնդկական հեռուստատեսային բանավեճերում և երկրում տեղի ունեցած որոշ միջադեպերի քննարկման համատեքստում մի շարք հայտարարություններ է արել իսլամի և Մուհամեդ մարգարեի մասին, որոնք վիրավորական են դարձել մուսուլմանների համար:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02