«ԶՈՒ ԳՇ պետ պաշտոնակակատար կամ հիմնական նշանակելը Պաշտպանության մասին օրենքի կամ կառուցվածքային փոփոխությունների հետ ընդհանուր առմամբ կապ չունի, որովհետև յուրաքանչյուր կառուցվածքում պետք է պաշտոնատար անձը, հատկապես ԳՇ պետի անչափ կարևոր պաշտոնյան նշանակված լինի»,- NEWS.am-ի հետ զրույցում ասել է ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։ Նրա խոսքով՝ ԶՈՒ կառուցվածքային փոփոխությունները մշտապես լինում են,հատկապես 2020 թ․-ի պատերազմից հետո։
«ԳՇ շտաբի պետի պաշտոնը փոխել կամ դարձնել պաշտպանության նախարարի առաջին տեղակալ հակասում է այն հիմնական սզբունքներին, որոնք ձևավորվել են դեռևս 2008թ-ին։ Հայաստանում պաշտպանության նախարարի պաշտոնը մշտապես քաղաքական պաշտոն է եղել: Միայն առաջին նշանակման ժամանակ Վաղարշակ Հարությունյանն է եղել զինվորական, մնացած բոլոր ու քաղաքական թիմի անդամներ ենք եղել:Պաշտպանության նախարարի և ԳՇ պետի ֆունկցիոնալ պարտականությունները տարանջատվել են։ Պաշտպանության նախարարը պատասխանատու է եղել ռազմաքաղաքական իրավիճակի, ԶՈՒ կադրային քաղաքականության և ռազմական կրթության համար, ԶՈՒ ֆինանսական ապահովման ու ԶՈՒ հմակողմանի ապահովման խնդիրների համար, իսկ ԳՇ պետի պաշտոնը եղել է մշտական, որովհետև քաղաքական թիմի ու գեներալ-գնդապետի պաշտոնի անձը պետք է մշտապես ղեկավարի»,-բացատրեց Սեյրան Օհանյանը: Նրա խոսքով, նույնիսկ այս պարագայում հրամանատարական ուղղահայացը Պաշտպանության մասին օրենքի համաձայն նախկինում եղել է այսպես՝ գերագույն գլխավոր հրամանատար, այնուհետև պաշտպանության նախարար, ապա ԳՇ պետ: «Այսինքն՝ ԳՇ պետը ենթարկվում է նախարարին: Այսօրվա օրենքով էլ այդպես է: Արհեստականորեն ԳՇ պետին դարձնելով նախարարի առաջին տեղակալ, դրանով նախ համապատասխան ճանապարհ անցած, փորձառություն անցած, գեներալ-գնդապետ ԳՇ պետին դու հավասարեցնում ես ինչ-որ քաղաքական պաշտոնի նշանակված այլ առաջին տեղակալի: Եթե վաղը նախարարը պետք է բացակայի, դու երկու առաջին տեղակալների միջև, փորձառուին մի կողմ դնելով, երիտասարդ քաղաքական թիմի ներկայացուցչին ես նշանակում նախարարի պաշտոնակատար: Երկրորդը, դարձնելով ԳՇ պետին նախարարի առաջին տեղակալ, ԳՇ պետի պաշտոնը քաղաքականացնում ես: Այդ քաղաքականացումն է հիմնական պատճառներից մեկը, որ վերջին պատերազմում պարտություն ենք կրել»,- նշեց Օհանյանն ու պարզաբանեց․ «Միաժամանակ փոխել ու նախարարին և ԳՇ պետին, բերում է նրան, որ երկուսն էլ նոր են, լիարժեք չեն տիրապետում իրավիճակին։ Եվ հետո՝ ամեն նախարար փոխվելուց ԳՇ պետը պետք է փոխվի, դրանով դու քաղաքականացնում ես նաև ԳՇ պետի պաշտոնը:Հենց այդպես էլ եղել է, արագ-արագ փոխվել են պաշտպանության նախարարը ԳՇ պետը, Արցախի ՊԲ հրամանատարը»:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:09 27.04.26
15:16 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
13:49 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44