ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը տեղեկացնում է, որ ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանն աշխատանքային այց է կատարել ՀՀ Սյունիքի մարզ:
«Կապանում, մարզի դատախազությունում ՀՀ գլխավոր դատախազն այսօր անցկացրել է խորհրդակցություն, որին մասնակցել են ՀՀ Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը, մարզի իրավապահ բոլոր կառույցների ղեկավարները, ինչպես նաև մարզի դատախազության և Գորիսի կայազորի զինվորական դատախազության դատախազները: Խորհրդակցության ընթացքում քննարկվել են Այունիքի մարզի տարածքում 2022թ. ընթացքում հանցավորության ընդհանուր միտումները, հանցագործությունների դեմ տարվող պայքարի, քրեական հետապնդման մարմինների ընդհանուր գործունեության ընթացիկ խնդիրներն ու արդյունքները: Հատուկ անդրադարձ է կատարվել հետպատերազմյան շրջանում Սյունիքի մարզում անվտանգության, հակառակորդի հետ շփման գծում զինվորական ծառայության պայմանների, ինչպես նաև ճանապարհատրանսպորտային հաղորդակցության հետ կապված նոր մարտահրավերներին, հանցավորության ընդհանուր միտումների վրա դրանց հնարավոր ազդեցությունների չեզոքացմանը»,- հայտնել է նա: Հրապարակված տեղեկության տակ մեկնաբանություն է թողել ԱԴ աշխատակազմի նախկին ղեկավար Էդգար Ղազարյանը ասելով․ «Գլխավոր դատախազն այցելել է ՀՀ Սյունիքի մարզ և խորհրդակցություն անցկացրել Կապան քաղաքում։ Բնականաբար, նա Երևանից Կապան է մեկնել Մ2 միջպետական նշանակության ավտոճանապարհով և ստիպված է եղել շրջանցել այդ ճանապարհն այն պատճառով, քանզի դրա Գորիս-Կապան հատվածը վերահսկվում է ադրբեջանցիների կողմից, ովքեր չէին թույլատրի ՀՀ գլխավոր դատախազին անցնել այդ ճանապարհով։ Հուսով եմ գլխավոր դատախազի մոտ առաջացել են հարցեր, թե Հայաստանի տարածքով անցնող միջպետական ճանապարհը որ պահից է անցել Ադրբեջանի վերահսկողության տակ, ինչ իրավական ակտով է հաստատվել այդ փաստը, որ պաշտոնատար անձն իրավասություն ուներ կայացներ նման որոշում, որքանով է այն օրինական և այլն։ Եթե գլխավոր դատախազը Կապանում չկայացնի քրեական գործ հարուցելու մասին որոշում, դրանում, որպես մեղադրյալ, չներգրավի Նիկոլ Փաշինյանին, ապա պետք է համբերատար սպասի իր դեմ հարուցվելիք քրեական գործին, որով ինքը հանդես կգա մեղադրյալի կարգավիճակում` պաշտպանական պարտականությունները չկատարելու, հանցավոր անգործություն ցուցաբերելու համար»։
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02