Ռումինիայի կառավարությանն առընթեր Մոլդովայի հետ կապերի դեպարտամենտի պետքարտուղար Ադրիան Դուպուն հայտարարել է, որ Մոլդովայի շուրջ մեկ միլիոն քաղաքացիներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել: Այդ մասին հունիսի 8-ին հաղորդել է TVR հեռուստաալիքը: Ռումինիայի խորհրդարանը 2009 թվականին օրենք է ընդունել, որը դյուրացնում է Մոլդովայի բնակիչներին քաղաքացիություն տալու կարգը: Պրուտ գետի ձախ ափի բնակիչներին ռումինական անձնագիր ստանալու համար հարկավոր չէ անցնել ռումիներեն լեզվի իմացության պարտադիր հարցազրույց: Միաժամանակ Ռումինիայի քաղաքացիության իրավունք են ստացել մինչեւ 1940 թվականը Մոլդովայի տարածքում ապրող բոլոր բնակիչները, երբ Բեսարաբիան, որը ռումինական զորքերի կողմից գրավվել էր 1918 թվականին, միացվեց ԽՍՀՄ-ին: Այդ նորման տարածվել է «Մեծ Ռումինիայի» նախկին հպատակների ե՛ւ զավակների, ե՛ւ թոռների վրա: Նրանք, ինչպես կարծում են օրենսդիրները, «քաղաքացիությունը կորցրել են իրենցից անկախ հանգամանքներով»: Ռումինական օրենքը թույլ է տալիս պահպանել Մոլդովայի եւ երրորդ երկրների իրենց քաղաքացիությունը: «Պրուտ գետի ձախ ափի գրեթե մեկ միլիոն բնակիչներ Ռումինիայի քաղաքացիություն են ստացել: Նրանք ռումինացիներ են, եւ փաստաթղթերի հիման վրա ապացուցում են դա: Քաղաքացիության գործերի ազգային վարչությունում ներկայում քննարկվում են եւս 100 հազար հայտեր: Համավարակը մտցրել է իր ճշտումները. գործընթացը դանդաղ է ընթացել: Վերջին ժամանակներս տեմպն արագացել է, բայց հարցումները շատ-շատ են»,-ասել է Դուպուն՝ հանդես գալով հանրային հեռուստատեսության հատուկ թողարկման ժամանակ: Պաշտոնյան նաեւ հայտնել է, որ Բուխարեստն աշնանը Քիշնեւում 30-ից ավելի նախագծեր կգործարկի մշակույթի, ԶԼՄ-ների ազատության եւ կրթության բնագավառում: Դրանք կֆինանսավորվեն բացառապես Ռումինիայի կողմից, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
12:24
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
09:02 27.04.26
10:04 27.04.26
09:19 27.04.26
11:09 27.04.26
11:55 27.04.26
10:23 27.04.26
10:48 27.04.26
11:36 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44