Գերազանցության մեդալի հավակնորդները հունիսի 8-ին հանձնել են առաջին կենտրոնացված քննությունը՝ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայից։ Ըստ հանրակրթական դպրոցների ներկայացրած հայտերի՝ այս տարի մեդալի հավակնորդների թիվը 88 է։ Մեդալի՝ կենտրոնացված քննությունների անցկացման նպատակով ձևավորվել է 3 քննական կենտրոն. Երևանում՝ թիվ 114 ավագ դպրոցում, Սյունիքում՝ Գորիսի թիվ 4 ավագ դպրոցում, Շիրակում՝ Գյումրու թիվ 45 միջնակարգ դպրոցում։ «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի մեդալի կենտրոնացված քննությանը հետևելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ժաննա Անդրեասյանն այցելել է Երևանի թիվ 114 դպրոց, որտեղ այսօր քննություն է հանձնել մեդալի 26 հավակնորդ։ Նա հաջողություն է մաղթել մեդալի հավակնորդներին՝ հորդորելով կենտրոնանալ քննական աշխատանքի վրա: «Ժամանակին ինքս էլ մասնակցել եմ մեդալի քննություններին և շատ լավ հասկանում եմ ձեր լարվածությունը: Մասնակցելով այս քննություններին՝ դուք արդեն իսկ ապացուցել եք, որ սա ձեր 12 տարվա քրտնաջան աշխատանքի արդյունքն է, որն արդեն մեծ հաջողություն է և հաղթանակ»,- նշել է նախարարի տեղակալը: Ժաննա Անդրեասյանն աշակերտներին հաջողություն է մաղթել նաև բուհական միասնական քննությունների առումով. «Սա ձեր կյանքի ամենակարևոր ամառներից է: Հուսով եմ՝ սեպտեմբերին որպես ուսանող կշարունակեք ձեր կրթությունն արդեն բուհերում»: Նախարարի տեղակալը նաև մեդալի հավակնորդներից հետաքրքրվել է՝ արդյոք նրանք ունեն որոշակի հարցեր՝ կապված քննության անցկացման ընթացակարգի հետ՝ վստահեցնելով, որ կազմակերպիչները մասնակիցների համար կապահովեն բնականոն և սահուն ընթացք:
16:58
16:44
16:23
16:09
15:49
15:49
15:33
15:16
15:05
14:55
14:45
14:22
13:49
13:35
12:44
12:24
12:19
11:55
11:36
11:09
09:02 27.04.26
15:05 27.04.26
11:09 27.04.26
15:16 27.04.26
11:55 27.04.26
14:55 27.04.26
12:19 27.04.26
13:49 27.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44