Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հինգշաբթի կոչ է արել Հունաստանին հրաժարվել Էգեյան ծովի կղզիների ռազմականացման քաղաքականությունից՝ սպառնալով պատասխան գործողություններով։ «Եւս մեկ անգամ կոչ եմ անում Հունաստանին զերծ մնալ [Էգեյան ծովում] կղզիների ռազմականացումից եւ հետեւել միջազգային պայմանագրերին։ Չեմ կատակում, լրիվ լուրջ եմ ասում»,- ասել է Թուրքիայի ղեկավարը «Էֆես-2022» զորավարժությունների ժամանակ։ «Մենք սառնասրտորեն ընդունեցինք Հունաստանի սադրանքները, բայց մեր համբերությունը մեր զրուցակցի կողմից սխալ է ընկալվում։ Թուրքիան առանց վարանելու կպաշտպանի իր իրավունքները, երբ դա անհրաժեշտ լինի»,- ասել է Էրդողանը, ում խոսքերը մեջբերում է TRT հեռուստաալիքը։ Նա չի հստակեցրել, թե ինչ պաշտպանության միջոցների մասին կարող է խոսք լինել։ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան եւ Հունաստանը բազմիցս ռազմական բախումների եզրին են հայտնվել Էգեյան ծովում վիճելի կղզիների կարգավիճակի, տարածքային ջրերի եւ օդային տարածքի սահմանների պատճառով: Մայիսի 31-ին Թուրքիայի արտգործնախարար Մեւլութ Չավուշօղլուն Հունաստանին մեղադրել էր Էգեյան ծովում կղզիների ապառազմականացման կարգավիճակի խախտման մեջ։ Նրա խոսքով՝ Հունաստանը խախտել է կղզիների կարգավիճակը, դրանք պետք է ապառազմականացնել: Հակառակ դեպքում կբարձրացվի դրանց պատկանելության հարցը, պարզաբանել է նա:
12:24
11:55
11:36
11:09
10:48
10:23
10:04
09:19
09:02
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
09:02 27.04.26
10:04 27.04.26
09:19 27.04.26
10:48 27.04.26
10:23 27.04.26
11:09 27.04.26
13:13 25.04.26
13:43 26.04.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44