Թուրքիայի նախագահ Ռեջեփ Էրդողանը ներկա է եղել Էգեյան ծովի տարածաշրջանում այդ երկրի ԶՈՒ-երի կողմից անցկացվող մասշտաբային «EFES 2022» զորավարժությունների ցուցադրական օրվա գործողություններին: Այս մասին գրում է ermenihaber-ը։
Էրդողանը ելույթ է ունեցել՝ անդրադառնալով մի շարք հարցերի, որոնց թվում Սիրիայի հյուսիսում քրդական գործոնին և Հունաստանի հետ առկա լարվածությանը:
Սիրիայի վերաբերյալ նա նշել է, որ ԹՀ-ն երբեք թույլ չի տալու, որ իր սահմանին մոտ «ահաբեկչական միջանցքներ» ձևավորվեն: Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան անպայմանորեն ամբողջացնելու է Սիրիայի հյուսիսում ռազմագործողությունների արդյունքում ձվավորած այսպես կոչված անվտանգության գոտու այն հատվածները, որոնք կիսատ է թողել:
Անդրադառնալով Հունաստանի հետ հարաբերություններին՝ նա հայտարարել է, որ Էգեյան ծովում, Արևելյան Միջերակական ծովում և Կիպրոսում Թուրքիայի դեմ ռազմավարություն է կիրառվում, որը սպառնալիքներ է պարունակում միջազգային պայմանագրերով հաստատված ԹՀ իրավունքների և շահերի դեմ:
Այս համտեքստում Էրդողանն ընդգծել է. «Այս առիթով Հունաստանին մեկ անգամ էլ կոչ եմ անում հրաժարվել ոչ ռազմական կարգավիճակ ունեցող կղզիների ռազմականացումից, գործել միջազգային պայմանագրերին համապատասխան: Կատակ չեմ անում, լուրջ եմ ասում: Հատկապես այս ազգը վճռական է և, երբ մի բան ասում է, դրան հետամուտ է լինում»:
Նա սպառնացել է Հունաստանին՝ նշելով. «Հունաստանին զգուշացնում ենք, որ խելքը գլուխը հավաքի և հեռու մնա երազանքներից և գործողություններից, որոնք կավարտվեն հիասթափությամբ, ինչպես եղել է մեկ դար առաջ: Թուրքիան, ինչպես չի հրաժարվի Էգեյան ծովում իր իրավունքներից, այնպես էլ չի խորշի/վարանի կիրառել իր իրավասությունները, որոնք կղզիների ռազմականացման հարցում միջազգային պայմանագրերով շնորհված են իրեն»:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02