Ռուս սահմանապահները և Սյունիքի մարզի իշխանությունները նշել են Մեղրիի սահմանապահ ջոկատի կազմավորման 67-րդ տարեդարձը: Այս մասին հայտնում են Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայությունից, ինչպես նաև Մեղրիի քաղաքապետարանից։ Զորամասի հրամանատարներն ու անձնակազմն ընդունել են հյուրերին՝ վետերան-սահմանապահներին, Սյունիքի մարզպետարանի, Կապան, Գորիս, Մեղրի համայնքների ղեկավարներին ու տեղակալներին, մարզային ու քաղաքային ոստիկանության, ՀՀ Զինված ուժերի ներկայացուցիչներին: Հանդիսավոր միջոցառմանը ներկա են եղել նաև Մեղրու տարածաշրջանի բնակիչները, այդ թվում՝ «Սահմանապահի պատանի ընկերներ» ջոկատի դպրոցականները: Հյուրերը շնորհակալություն են հայտնել ռուս սահմանապահներին՝ Իրանի հետ Հայաստանի սահմանի պաշտպանության, մաքսանենգության և անօրինական միգրացիայի կանխարգելման գործում ներդրած ավանդի համար: Սահմանապահ ջոկատի պետ, գնդապետ Ալեքսանդր Բուրշտինը շնորհակալություն է հայտնել մարզային և տարածաշրջանային իշխանություններին տարբեր խնդիրների լուծման գործում ցուցաբերած աջակցության համար ՝ հաստատելով ռուս-հայկական բարեկամության անսասանությունը: Իր հերթին Մեղրիի համայնքապետ Բագրատ Զաքարյանը նշել շնորհակալություն է հայտնել սահմանապահներին նվիրվածության և սահմանի անվտանգության համար իրենց պատասխանատվության գիտակցման համար։ Արարողության ընթացքում պարգևատրվել են աչքի ընկած սահմանապահները, կայացել է սպառազինության և ռազմական տեխնիկայի ցուցահանդես։ Մեղրիի ջոկատը կազմավորվել է 1955 թվականին։ Առաջին իսկ տարիներին սահմանապահներին օգնելու համար ստեղծվել է ավելի քան 60 կամավորական ժողովրդական ջոկատներ, որտեղ ընդգրկված էր շուրջ 1600 մարդ: Տեղի բնակչությունը, ինչպես և այն ժամանակ, այժմ էլ աջակցում է սահմանապահներին։
14:50
14:35
14:18
14:18
14:05
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02