ՄԱԿ-ի մարդու իրավունքների գլխավոր հանձնակատար Միշել Բաչելեթը կոչ է արել թուլացնել Հյուսիսային Կորեայի դեմ պատժամիջոցները՝ այդ երկրին քովիդի դեմ պայքարում օգնություն ցուցաբերելու նպատակով։ Երկուշաբթի հանդես գալով Ժնեւում, ՄԱԿ-ի մարդու իրավունքների խորհրդում (ՄԻԽ), նա մտահոգություն է հայտնել բնակչության խոցելի շերտերի համար հիվանդության տարածման հնարավոր ծանր հետեւանքների մասին։ «Ես նախկինի պես մտահոգ եմ Կորեայի Ժողովրդադեմոկրատական Հանրապետությունում մարդու իրավունքների վրա COVID-19-ի հնարավոր ազդեցության առումով, դրա մասին հաղորդումներ ենք ստացել։ Պատվաստում չի իրականացվում, առողջապահության ենթակառուցվածքը սահմանափակ է, պարենային վիճակն՝ անկայուն, այս պայմաններում ազդեցությունը կարող է լուրջ լինել, հատկապես բնակչության խոցելի մասի համար»,- ասել է Բաչելեթը։ «Նորից կոչ եմ անում միջազգային հանրությանը թուլացնել պատժամիջոցները, որպեսզի հնարավորություն տրվի շտապ հումանիտար եւ COVID-19-ի հետ կապված օգնություն ցուցաբերել, ինչպես նաեւ դրդել Հյուսիսային Կորեային բացել հումանիտար աջակցության ուղիները, ներառյալ ՄԱԿ-ի անձնակազմի ներկայությունը»,- ընդգծել է ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը։ Կորեայի կենտրոնական հեռագրական գործակալությունը երկրի տարածքում առաջին անգամ կորոնավիրուսային վարակի հայտնաբերման մասին տեղեկացրել էր մայիսի 12-ին։ Շաբաթ օրը ժողովրդական հանրապետության իշխանությունները տեղեկացրել էին տենդի 42 810 նոր դեպքի մասին։ Ապրիլի վերջից կորոնավիրուսի տարածման ֆոնին գրանցվել է բարձր ջերմություն ունեցող 4,39 մլն պացիենտ։ Ապաքինվել է 4,31 մլն մարդ, բուժում ստանում է 77 հազար մարդ։ Մահացու նոր դեպքերի մասին տեղեկություն չի ներկայացվել, ավելի վաղ գրանցվել էր մահվան 71 դեպք։
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
20:02 18.10.26
20:12 18.10.26
18:00 18.10.26
18:05 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02