Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովը հունիսի 17-18-ին կքննարկի Ադրբեջանում անցած տարեվերջին ընդունված լրատվամիջոցների մասին օրենքը։ Այս մասին նշվել է Վենետիկի հանձնաժողովի կայքում հրապարակված հաղորդագրությունում, տեղեկացրել է Turan-ը։ Վենետիկի հանձնաժողովի փորձագետների խումբն ուսումնասիրել է Ադրբեջանի լրատվամիջոցների մասին նոր օրենքի համապատասխանությունը Եվրոպայի խորհրդի չափորոշիչներին եւ պատրաստել է եզրակացություն հարցի վերաբերյալ։ «Այդ եզրակացությունը կքննարկվի եւ կընդունվի հանձնաժողովի փակ նիստում։ Փորձագիտական եզրակացությունը պահանջվել էր ԵԽԽՎ-ի Մոնիթորինգի կոմիտեի ղեկավարի կողմից փետրվարի 2-ին»,- նշվել է հաղորդագրությունում։ Փակ նիստում ընդունված որոշումները կհրապարակվեն ԶԼՄ-ներում հունիսի 20-ին։ Լրատվամիջոցների իրավունքների գծով ադրբեջանցի անկախ փորձագետների կարծիքով՝ նոր օրենքը չի համապատասխանում Ադրբեջանի միջազգային պարտավորություններին եւ ԶԼՄ-ների ազատության չափորոշիչներին։ Լրատվամիջոցների իրավունքների գծով փորձագետ Խալիդ Աղալիեւը Turan-ին ասել է, որ օրենքը չի ավելացնում ԶԼՄ-ների ազատությունը, ավելի շուտ՝ սահմանափակում է այն եւ ավելի շատ հնարավորություններ է տալիս մամուլի հանդեպ վերահսկողություն իրականացնելու համար։ «Օրենքի նման բովանդակությունը չի համապատասխանում ոչ մեր Սահմանադրությանը, ոչ ժողովրդավարական երկրի կառուցման մեր ծրագրերին, ոչ մեր երկրի պարտավորություններին խոսքի եւ ԶԼՄ-ների ազատության համատեքստում։ Ուստի, Վենետիկի հանձնաժողովի փորձագետների եզրակացության բովանդակությունը քննադատական կլինի»,- ասել է նա։ Անցած տարվա դեկտեմբերի 30-ին Ադրբեջանի խորհրդարանը նոր օրենք ընդունեց լրատվամիջոցների մասին։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը ստորագրել է նոր օրենքը այս տարվա փետրվարին։ Օրենքը սահմանում է ԶԼՄ-ների ոլորտում գործունեության կազմակերպչական-իրավական եւ տնտեսական հիմքերը, ինչպես նաեւ զանգվածային լրատվություն ստանալու, պատրաստելու, փոխանցելու, թողարկելու եւ տարածելու ընդհանուր կանոնները։ Փաստաթուղթն ընդգրկում է այն հարցերը, որոնք կապված են լրագրողների գործունեության, այդ թվում՝ լրագրողներին միանման վկայականներ հանձնելու, ԶԼՄ-ների ռեեստրի ստեղծման հետ։ Այն արգելում է գաղտնի նկարահանումները եւ այլն։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44