Թուրքիայի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում երկրում արգելված Քրդստանի աշխատանքային կուսակցության (ՔԱԿ) զինյալների դեմ գործողություն իրականացնելու համար, որոնք համատեղ պարեկություն են անցկացրել ԱՄՆ-ի զինծառայողների հետ: Այդ մասին հունիսի 14-ին գրում է Sabah թերթը:
Ավելի վաղ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել էր, որ զինված ուժերը հակաահաբեկչական գործողություններ կսկսեն երկրի սահմաններում, շուտով այդ կապակցությամբ որոշում կընդունվի: ԶԼՄ-ների տվյալներով՝ գործողությունները կանցկացվեն Սիրիայի չորս տարածաշրջաններում:
Հունիսի 8-ին Անկարա կատարած այցի ընթացքում Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը Թուրքիայի իր գործընկերոջ հետ քննարկել է Սիրիայի իրադրությունը: Դրանից մեկ օր առաջ զրույց են անցկացրել երկու երկրների պաշտպանության նախարարներ Սերգեյ Շոյգուն եւ Խուլուսի Աքարը: «Թուրքիայի եւ Սիրիայի ազգային բանակի զինված ուժերը մարտական դիրք են զբաղեցրել Սիրիայի հյուսիսում ՔԱԿ/YPG –ի ահաբեկչական օբյեկտների դեմ գործողության համար: Մանբիջի եւ Թել Ռիֆաթի քաղաքային կենտրոններում նույնպես մեծ ակտիվություն է դիտվում»,-հրատարակության թղթակիցը գրում է իրադարձությունների վայրից:
Ճշտվում է, որ ՔԱԿ-ի զինյալները, որոնք ճնշում են գործադրում քաղաքում ապրող խաղաղ բնակիչների վրա, խոշոր արգելադետքեր են տեղակայել քաղաքի մուտքերում, ելքերում եւ հրապարակներում: «Նրանք մյուս օկուպացված շրջաններից զենք եւ զինյալներ են տեղափոխել Թել Ռիֆաթ եւ Մանբիջ»,-ճշտել է հրատարակությունը:
Թերթը հաղորդում է, որ քանի դեռ օրակարգում դրված էր Թուրքիայի հնարավոր գործողությունը «Սիրիայի ահաբեկչական տարրերի դեմ, ամերիկացի զինվորները համատեղ պարեկություն են անցկացրել ՔԱԿ/YPG –ի ահաբեկիչների հետ, հաղորդել է ՌԻԱ Նովոստին:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44