«Հրապարակ» թերթը գրում է. «Երկու օր առաջ գրել էինք, որ ՔՊ խմբակցության նիստում քննարկվել է ընդդիմադիր պատգամավորների նկատմամբ սանկցիաներ կիրառելու հարցը: Մանդատներից զրկելու առաջարկը միանշանակ չի ընդունվել։ Ասել են՝ միջազգային կառույցների կողմից դա լավ չի ընկալվի, սակայն մեծամասնությունը կողմ է եղել պաշտոններից զրկելուն․ խոսքը հանձնաժողովների նախագահների ու ԱԺ փոխխոսնակի պաշտոնի մասին է:
ՔՊ-ականներն իրենց այդ քայլը կներկայացնեն իբրեւ բյուջեի տնտեսում եւ կշեշտեն, թե հերիք չէ՝ աշխատանքի չեն գալիս, դեռ մի բան էլ ի պաշտոնե շարքային պատգամավորներից բարձր են վարձատրվում, օգտվում ծառայողական ավտոմեքենաներից: Երեկ իշխող խմբակցության ղեկավարը հաստատել է այս լուրերը: Եվ չնայած 2 խմբակցությունները 3 հանձնաժողով են ղեկավարում, ՔՊ-ականների թիրախում հատկապես Վահե Հակոբյանն է՝ տնտեսական հանձնաժողովի նախագահը, եւ տարածաշրջանային ու եվրասիական ինտեգրման հարցերի հանձնաժողովի նախագահ Արմեն Գեւորգյանը: Մարդու իրավունքների հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանին ՔՊ-ում «սվոյ» են համարում, «բացի այդ՝ նա շարժման օրերին խորհրդարան էր գալիս, նիստեր անում»:
Բայց առանցքայինն ԱԺ փոխխոսնակի պաշտոնից Իշխան Սաղաթելյանի հետկանչն է: ԱԺ կանոնակարգ օրենքի համաձայն՝ ԱԺ նախագահի տեղակալին հետ կանչելու մասին ԱԺ որոշման նախագիծ ներկայացնելու իրավունք ունի խմբակցությունը: Որոշումն ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, պատգամավորների ձայների մեծամասնությամբ: Մշտական հանձնաժողովի նախագահի կամ տեղակալի լիազորությունները դադարեցնելու որոշումը եւս ընդունվում է գաղտնի քվեարկությամբ, ձայների մեծամասնությամբ, եթե քվեարկությանը մասնակցել է պատգամավորների ընդհանուր թվի կեսից ավելին: Իսկ հանձնաժողովի նախագահի տեղակալի լիազորությունները կարող են դադարեցվել հանձնաժողովի որոշմամբ»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02