Իտալիայի տարածքի ավելի քան մեկ քառորդը (28 տոկոսը) գտնվում է հողի դեգրադացիայի վտանգի տակ՝ երաշտի եւ շոգի պատճառով, որոնք սպառնում են երկրի գյուղատնտեսական արտադրանքին, հայտնում է գյուղմթերքներ արտադրողների Coldiretti ասոցիացիան: Հաղորդագրության համաձայն՝ Պավիա նահանգի Պո գետի՝ իտալական գլխավոր ջրային զարկերակի մակարդակը նորմայից ցածր է եղել 3,3 մետրով, ինչը ավելի վատ է, քան օգոստոսի կեսերին գրանցված ցուցանիշները։ «Ջրի սակավության պատճառով վտանգի տակ է ազգային գյուղատնտեսական արտադրանքի ավելի քան 30 տոկոսը եւ անասնաբուծության կեսը»,- հայտնում է Coldiretti-ն: Իտալական խոշորագույն Մաջորե եւ Կոմո լճերի ավազանները լցված են համապատասխանաբար 19,5 տոկոս եւ 17,6 տոկոս ջրով, մինչդեռ հովիտներում ջուրն անհրաժեշտ է շոգի ֆոնին ցանքատարածությունները ոռոգելու համար։ Ապենիններում ջերմաստիճանը կհասնի ավելի քան +40-ի։ Coldiretti-ն նշում է, որ երաշտի հետ կապված իրավիճակը արտակարգ չափերի է հասել՝ սպառնալով ավելի լուրջ հետեւանքներով, քան եղել է 2003 թվականին: «Կլիմայի փոփոխության պատճառով երկրի տարածքի ավելի քան մեկ քառորդը (28 տոկոսը) գտնվում է ամայացման վտանգի տակ, որի վնասը, ըստ Coldiretti-ի, արդեն գերազանցում է երկու միլիարդ եվրոն»,- ասվում է հաղորդագրության մեջ: 2022 թվականին, ինչպես նշվում է, տեղումները կրկնակի նվազել են, իսկ որոշ շրջաններում գրեթե երեք ամիս անձրեւ չի տեղացել։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44