ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը կանի հնարավոր ամեն բան Լատվիան, Լիտվան եւ Էստոնիան արտաքին սպառնալիքից պաշտպանելու համար։ Այս մասին նա ասել է The Financial Times-ի հարցազրույցում։
«Մենք երբեք մեր օպերատիվ պլանների մասին մանրամասներ չենք հաղորդում։ Բայց կարող եմ հավաստիացնել ձեզ, որ մենք կարողացել ենք պաշտպանել Ռուսաստանին սահմանակից երկրներին տասնամյակների ընթացքում՝ ճշտելով մեր ներկայությունը սպառնալիքի գնահատման համատեքստում»,- ասել է նա՝ ընդգծելով, որ դաշինքը ինչպես նախկինում, այնպես էլ այժմ կշարունակի անել դա։
Նրա խոսքով՝ Մադրիդում հունիսի 29-30-ին սպասվող գագաթաժողովում Հյուսիսատլանտյան դաշինքի անդամները «մասշտաբային եւ կարեւոր որոշում կկայացնեն հավաքական անվտանգության հետագա ամրապնդման» համար։
Սթոլտենբերգը նշել է, որ այդ միջոցներն արմատապես կբարելավեն արեւելքում ՆԱՏՕ-ի պաշտպանությունը։ Նոր ռազմավարական հայեցակարգը կնշի 2030-ական թթ. նպատակներն ու մոտեցումները, թույլ կտա ընդունել արեւելյան դաշնակիցների պաշտպանության բավական ընդլայնված պլան՝ ի պատասխան «ռուսական սպառնալիքի»։
Գլխավոր քարտուղարը նշել է, որ Բալթյան երկրներում զորակազմի ավելացման հարցերը քննարկել է այդ երկրների ղեկավարների հետ։ Էստոնիայի վարչապետ Կայա Կալասն, օրինակ, հայտարարել է, որ ՆԱՏՕ-ի մեծ ներկայության հույս ունի։ «Եվ ես կարող եմ դա խոստանալ նրան»,- ընդգծել է ՆԱՏՕ-ի ղեկավարը։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44