ԱԺ պատգամավոր Տիգրան Աբրահամյանը գրում է․
«Արցախի օկուպացված շրջաններ կատարած այցի ժամանակ Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ միջազգային հարաբերություններում կարևոր դերը պատկանում է ուժի գործոնին, ավելացնելով, որ Ադրբեջանն իր զինված ուժերը բարեփոխելու, նոր սպառազինություն և զինտեխնիկա գնելու ուղղությամբ մեծ աշխատանք է տանում։ Այս պահին դեռ դժվար է գնահատել, թե ինչ ձեռքբերումների և մատակարարումների մասին է խոսքը, որովհետև տարբեր երկրների հետ պայմանավորվածությունների, բանակցությունների վերաբերյալ անընդհատ տեղեկատվություն տարածվում է, սակայն դրանց հիմնական մասի Ադրբեջանին փոխանցումը, հավանաբար, կիրականացվի 2023 թվականից հետո։ Միայն հստակ է, որ Ադրբեջանը շեշտը դնում է տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի մատակարարման և տեղում համատեղ արտադրման, հատուկ նշանակության զորքերի պատրաստության և նրանց թվի կտրուկ մեծացման, ինչպես նաև՝ Թուրքիայի զինված ուժերի հետ ներդաշնակեցման ու անմիջական կոորդինացման վրա։ Ակնհայտ երևում է, որ մեր տարածաշրջանում և հատկապես Հայաստանի հետ հարաբերություններում Ադրբեջանի համար որպես իր շահերի առաջ քաշման և բավարարման առանցքային գործոն շարունակելու է մնալ ուժի սպառնալիքը, որը որպես կանոն բանեցվում է շանտաժի ձևով։ Ադրբեջանը շարունակում է խորացնել առանց այդ էլ տարածաշրջանում խախտված ռազմական հավասարակշռությունը, ինչը ենթադրում է նրա քաղաքական, ռեգիոնալ հավակնությունների կտրուկ աճ։ Հետևանքների մասին նույնիսկ անիմաստ է խոսել, որովհետև տարածաշրջանում և՛ խոցելիության, և՛ դիրքային առումով ամենաբարդը ՀՀ-ի վիճակն է։ Իսկ ՀՀ գործող իշխանության հանգամանքը տարածաշրջանում ուժերի հավասարակշռության վերականգնման, անվտանգության համակարգի վերակառուցման, Ադրբեջանին զսպման հնարավորություն չի ապահովում»։
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44