«Հրապարակ» թերթը գրում է. «ՌԴ-ում ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանն ամեն տեղ գնում է թիկնապահների ուղեկցությամբ: Անգամ ՌԴ պետական կառույցներ այցելելիս է թիկնապահներին հետը տանում, ինչը զարմացրել է ռուս չինովնիկներին: Վաղարշակ Հարությունյանը նույնիսկ նոր հաստիք է մտցրել՝ օգնական-թիկնապահի, որը զբաղեցնում է դեսպանի եղբորորդին: Թիկնապահները նստում են դեսպանի ընդունարանում: Ասում են՝ ՌԴ ԱԳ նախարար Լավրովը նույնիսկ նկատել է, որ Մոսկվայում գործող 161 դեսպաններից Հարությունյանը միակն է, ով թիկնապահ ունի: ՌԴում ՀՀ դեսպանը զգուշանում է ամեն ինչից: Նրա այցելուները հեռախոսը դրսում են թողնում, աշխատասենյակ են մտնում առանց բջջայինի: Այս մանրամասներն են պատմում Հայաստանի դեսպանատան միջանցքներում: Դեսպանի՝ թիկնապահներով շրջելու վերաբերյալ մեր տեղեկությունը ՀՀ ԱԳՆ-ից հերքում են: Քննարկվող թեմա է աշխատողների շրջանում նաեւ դեսպանատան ֆինանսավորման սպասվող ավելացումը: Չի բացառվում, որ հավելյալ գումարներով կթարմացվի դեսպանատան ավտոպարկը: Ի դեպ, վերջերս Մոսկվայի հայերը նկատել են, որ կարմիր դիվանագիտական պետհամարանիշներ են տրամադրվել ռուսաստանաբնակ որոշ հայ գործարարների: Մեր տեղեկությունները ճշտելու նպատակով գրավոր դիմեցինք ԱԳՆ, որից վերջին շրջանում, ի պատասխան մեր հարցերին, միայն երկու բառ ենք ստանում. «Չի համապատասխանում իրականությանը»: Վերջին հարցումների հերքումները կներկայացնենք ստանալուն պես»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02