Չինաստանի արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Չժաո Լիցզյանը հայտարարել է, որ Միացյալ Նահանգները պետք է որքան կարելի է արագ Աֆղանստանին վերադարձնի նրա ազգային ակտիվները: Այդ մասին հաղորդել է «Սինհուա» չինական լրատվական գործակալությունը:
Չժաո Լիցզյանի խոսքով՝ ԱՄՆ-ը պատասխանատվություն է կրում Աֆղանստանում երկար տարիներ տեւող պատերազմների ու հակամարտությունների, մարդկանց աղքատության, սովի ու տառապանքների համար: Նա նշել է, որ ԱՄՆ-ի ներխուժման 20 տարվա ընթացքում Աֆղանստանում սպանվել է ավելի քան 30 հազար խաղաղ բնակիչ, իսկ 11 միլիոնը դարձել են փախստականներ:
Այդ նույն ժամանակաշրջանում Միացյալ Նահանգների թողտվությամբ, աջակցությամբ եւ մասնակցությամբ Աֆղանստանում արտադրվել են թմրանյութեր եւ դրանց առեւտուր է կատարվել: Չժաո Լիցզյանի խոսքով՝ խաշխաշի աճեցումն ու ափիոնի արտադրությունն այժմ շատ անգամ գերազանցում է այն մակարդակը, որը գոյություն է ունեցել ԱՄՆ-ի ներխուժումից առաջ
«Էլ ավելի շատ վրդովմունք է առաջացնում այն, որ Միացյալ Նահանգները, չհարցնելով Աֆղանստանի ժողովրդին, սառեցրել է նրա 7 միլիարդ դոլարը, որը մարդկանց կյանք է փրկում, ինչը էլ ավելի է վատթարացրել նրանց վիճակը»,-ասել է Չժաո Լիցզյանը:
«Տարերային եւ տեխնածին աղետների դեմ հանդիման Միացյալ Նահանգները պետք է անհապաղ դադարեցնեն ճնշել աֆղան ժողովրդին եւ որքան կարելի է արագ նրան վերադարձնել Աֆղանստանի ազգային ակտիվները»,-ասել է Չինաստանի ԱԳՆ-ի պաշտոնական ներկայացուցիչը, հաղորդել է «Ինտերֆաքս»-ը:
13:43
13:40
11:04
21:01
20:55
20:42
15:49
15:26
15:09
14:47
14:29
14:05
13:19
13:15
13:13
12:45
12:27
11:04
10:33
10:09
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44