Պաշտոնական Դելին բարձր է գնահատում Հնդկաստանի հետ տրանսպորտային և տնտեսական ուղիղ կապ ունենալու Հայաստանի մեծ հետաքրքրությունը և ցանկանում է, որ Հայաստանը ուղղակիորեն կապվի Հնդկաստանի հետ ցանկացած հնարավոր եղանակով կամ ճանապարհով: Այդ մասին Հայաստանի և Հնդկաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ «Արմենպրես»-ին տված բացառիկ հարցազրույցում ասել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան պարոն Կիշան Դան Դեվալը՝ ներկայացնելով իր մեկնաբանությունը Հյուսիս-Հարավ միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) և Իրանի նախաձեռնած «Պարսից ծոց – Սև ծով» միջազգային տրանսպորտային միջանցքի նախագծի մասին
Դեսպանի խոսքով՝ Իրանի Չաբահար նավահանգիստը, որը գտնվում է Արաբական ծովի ափին, զարգացվել է հնդկական ներդրումներով, և Հնդկաստանը կցանկանար, որ Հայաստանը օգտագործի Չաբահարի նավահանգիստը ի շահս երկու երկրների:
«Ինչ վերաբերում է «Պարսից ծոց – Սև ծով» միջանցքին՝ այս հարցի կապակցությամբ մենք դեռ պետք է պաշտոնապես առաջարկ ստանանք հայկական կողմից, բայց բանակցություններ արդեն կան: Ինչպես գիտեք՝ մենք զարգացրել ենք Չաբահար նավահանգիստը Իրանում, և հնդկական ներդրումների առկայությամբ Չաբահար նավահանգիստը կարող է շատ արժեքավոր ակտիվ լինել Հայաստանի ապրանքները տարանցելու համար, որոնք կարող են տեղափոխվել Իրանի տարածքով Հայաստան և շարունակել ճանապարհը դեպի Սև ծով: Այդ առումով մենք դրական ենք տրամադրված և կքննարկենք այս հարցը հայկական կողմի հետ», – ասել է դեսպան Դեվալը:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02