ARM | RUS |

«Հրապարակ». Դատախազն իրոք ոչ սթափ է եղել. խախտում է արել. պարեկները երեխայի աչքի առաջ հարվածել են նրան, տարել բաժին

09.07.22 | 09:33

«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ իշխանական կայքերը հայտնեցին, որ պարեկային ծառայության ոստիկանները կանգնեցրել են ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբոր՝ դատախազ Էդգար Պետրոսյանի մեքենան, եւ պարզվել է, որ Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Է. Պետրոսյանը մեքենան վարել է ոչ սթափ կամ, ինչպես իշխանական կայքերն էին գրել, հարբած վիճակում։ Էդգար Պետրոսյանը, ըստ լուրերի, չի ենթարկվել պարեկների օրինական պահանջներին, դիմադրել է նրանց, ինչից հետո պարեկային ծառայության աշխատակիցները ստիպված են եղել արցունքաբեր գազ կիրառել դատախազի նկատմամբ ու նրան ուժով բերման ենթարկել։ Դատախազը ձերբակալվել է։ Սակայն որոշ ժամանակ անց դատախազ Պետրոսյանը դատախազության ջանքերով ազատ է արձակվել, քանի որ դատախազությունը համարել է, որ Պետրոսյանի ձերբակալումը եղել է ոչ իրավաչափ։ Եվ սա դուր չի եկել պարեկների «կնքահայր» Դանիել Իոաննիսյանին, որը, թվում է, ոչ մի կարգավիճակ չունի այս հարցում, շահագրգիռ կողմ չէ, պաշտոնյա չէ, պարեկային ծառայության աշխատող չէ, սակայն պարեկային ծառայության հետ կապված ցանկացած միջադեպի պարտադիր արձագանքում է ու ծանր է տանում, երբ պարեկների «խաթրին» դիպչում են։ «Այս պատմության էպիկ մասն այն է, որ մեկ այլ դատախազի որոշմամբ ոստիկանների նկատմամբ բռնություն գործադրած դատախազ Էդգար Պետրոսյանն ազատ է արձակվել, իսկ նրա ձերբակալումը՝ որակվել «ապօրինի»: Այսպիսով, Հայաստանում կա պարեկային ծառայություն, որի համար մեկ է, թե խմած վարորդն ով է, բայց չկա դատախազություն, որը զերծ է ԽԾԲ-ական ավանդույթների պաշտպանությունից»,- իր ֆեյսբուքյան էջում գրել է Իոաննիսյանն ու հիշեցրել, որ Էդգար Պետրոսյանն ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի եղբայրն է։ Գեւորգ Պետրոսյանն էլ, հիշեցնենք, ամեն օր իր ձեւերով հիշում ու հիշատակում է Նիկոլ Փաշինյանին, ուստի իշխանական քարոզչամիջոցների կողմից նրա դատախազ եղբորը թիրախավորելը միանգամայն տրամաբանական է։ Կարճ ժամանակ անց Իոաննիսյանի գրառմանը հետեւեց դատախազության արձագանքը։ Գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանն իր ֆեյսբուքյան էջում նախ նկատել էր, որ Իոաննիսյանը ո՛չ այդ դեպքի ականատեսն ու վկան է, ո՛չ տիրապետում է կամ կարող էր տիրապետել վարույթի նյութերին, ո՛չ էլ առհասարակ որեւէ առնչություն կարող է ունենալ տեղի ունեցածի հետ, սակայն նման անպատասխանատու «փաստագրումներ» է անում։ Ապա ավելացրել․ «Քննությանը չխոչընդոտող որոշակի փուլում դատախազությունը կհրապարակի դեպքի տեսանյութը, եւ շատ հնարավոր է՝ պարոն Իոաննիսյանը զղջա իր ներկայիս մերկապարանոց հայտարարությունների համար՝ ստիպված լինելով տեսագրության մեջ մատնացույց անել պարեկին եւ դատախազին վերագրվող իբրեւ թե արարքները, նաեւ գուցե ապատեղեկատվություն տարածելու համար խիստ անհարմար դրության մեջ դնի իրեն նման տեղեկատվություն տվողներին»։ Նկատենք, որ դատախազությունից չեն հերքել, որ դատախազ Պետրոսյանը եղել է ալկոհոլ օգտագործած կամ ոչ սթափ վիճակում։ Ասում են՝ քննություն է ընթանում, որի ընթացքում կպարզեն բոլոր հանգամանքները։ Իսկ ինչպե՞ս է տեղի ունեցել դեպքը։ Մեզ որոշ մանրամասներ պատմեցին դատախազ-պարեկներ «շփումից»։ Ասացին՝ դեպքը եղել է գիշերվա երկուսի կողմերը, ԱվանԱռինջի տարածքում։ Դատախազ Պետրոսյանն իսկապես գինովցած է եղել եւ մեքենան վարել է ոչ սթափ վիճակում: Ասացին՝ խնջույքից տուն վերադառնալիս է եղել․ ընկերոջ երեխայի կնունքին է մասնակցելիս եղել։ Խնջույքից դուրս գալուց հետո իրեն լավ չի զգացել, երբ հասել է Ավան, կանգնել է «Երեւան սիթի» սուպերմարկետի մոտ, որ մտնի՝ խմելու բան առնի։ Դուրս է եկել, նստել մեքենան ու թույլ է տվել երթեւեկության կանոնների խախտում․ ասացին՝ հոծ գիծ խախտելով է շրջադարձ կատարել կամ նման մի բան։ Պարեկները դա նկատել են եւ հրահանգել, որ կանգնեցնի մեքենան։ Էդգար Պետրոսյանն ասել է՝ ինձ լավ չեմ զգում՝ առաջարկելով գալ իրենց տան մոտ, ու շարունակել է վարել մեքենան։ Ոստիկանները հետապնդել են նրան մինչեւ նրա տուն, որը գտնվում է Ավան-Առինջ թաղամասում։ Այստեղ արդեն, երբ կանգնել են, սկսվել է քաշքշուկ, վիճաբանություն ոստիկանների եւ դատախազի միջեւ։ Մեզ ասացին՝ պարեկները բռնի ուժ են կիրառել դատախազի նկատմամբ, հարվածներ հասցրել նրան, արցունքաբեր գազ կիրառել, ապա ուժով նստեցրել ոստիկանական մեքենան, որ տանեն բաժին։ Այդ ամենը տեղի է ունեցել Պետրոսյանի ընտանիքի անդամների, այդ թվում՝ երեխայի աչքի առաջ։ Ճանապարհին կապ են տվել, եւ պաշտպանության նախարարության մոտ նրանց են միացել նաեւ պարեկային ծառայության այլ ոստիկաններ, որոնք, միանալով դատախազին ճնշելու գործընթացին, հենց մեքենայի մեջ հարվածել են նրան, ծեծել՝ վնասելով, գուցե նաեւ կոտրելով Էդգար Պետրոսյանի քիթը։ Երբ տարել են բաժին, այնտեղ եւս ոստիկանների կողմից դատախազի նկատմամբ բռնություն է կիրառվել։ Այսինքն՝ թե՛ իր տան մոտ, թե՛ մեքենայի մեջ եւ թե՛ բաժնում նրան ծեծել են՝ պատճառելով մարմնական վնասվածքներ, որոնք կապտուկների տեսքով երեւում են նրա մարմնի տարբեր հատվածներին։ Մեզ ասացին, որ սրա վերաբերյալ կան նաեւ տեսագրություններ, եւ անհրաժեշտության դեպքում դրանք կարող են հրապարակվել։ Ձերբակալումից հետո երկուստեք իրար դեմ ցուցմունք են տվել, այսինքն՝ պարեկները դատախազի դեմ են բողոք գրել, որ դիմադրել է, չի ենթարկվել իրենց օրինական պահանջին, դատախազը՝ պարեկների դեմ, որ իր նկատմամբ օրենքի խախտում են թույլ տվել, բռնություն կիրառել, որի ապացույցներն առկա են իր մարմնի վրա։ Ուստի դեռ հարց է՝ այս իրավիճակում ով ավելի մեղավոր դուրս կգա եւ ով կձերբակալվի ու պատասխանատվության կենթարկվի։ Դատախազությունից չնայած չեն հերքում արարքը եւ չեն էլ արդարացնում իրենց աշխատակցի՝ ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, բայց պաշտպանում են նրան՝ համարելով, որ պարեկները ոչ իրավաչափ են գործել այդ իրավիճակում։ Ոչ սթափ վիճակում մեքենա վարելը, իհարկե, օրենքի խախտում է, եւ դա չի կարելի արդարացնել, սակայն հիշեցնենք, որ մենք գրել էինք, թե ինչպես է նույն պարեկային ոստիկանության ղեկավար Արթուր Ումրշատյանը 2021 թ․ նոյեմբերի 21-ին ոչ սթափ վիճակում իր վարած Toyota Corolla ավտոմեքենայով Արտաշատ-Վերին Արտաշատ ճանապարհին վթարի ենթարկվել՝ դուրս եկել երթեւեկելի գոտուց ու կողաշրջվել։ Ումրշատյանի հետ մեքենայում եղել էր նաեւ նրա կինը, որը վթարի հետեւանքով տեղափոխվել էր հիվանդանոց, բարեբախտաբար՝ լուրջ վնասվածք չէր ստացել։ Ումրշատյանը մեզ հետ զրույցում չէր հերքել վթարի փաստը։ Բայց ոստիկանությունն այս դեպքը ծածկադմփոց արեց, Դանիել Իոաննիսյանն էլ որեւէ կերպ չանդրադարձավ սրան։ Իսկ ընդդիմադիր քաղաքական գործչի եղբոր դեպքին այսպիսի մեծ հնչեղություն տվեցին»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում


Վթար՝ Սյունիքում, տուժած կա

Վթար՝ Սյունիքում, տուժած կա

22:56

Ռուբինյանի նոր նշանակումները

Ռուբինյանի նոր նշանակումները

22:33

Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է նախաձեռնվել

Կոնջորյանի եղբոր նկատմամբ քրեական վարույթ է...

19:46

Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբեն Ռուբինյան

Իմ կինը դեկրետում է և ԱԺ աշխատանքի այլևս չի վերադառնա. Ռուբեն...

19:21

Նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել

Նախարարներ և փոխվարչապետներ են նշանակվել

19:03

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում ծառայության կազմակերպման և կարգապահության հարցերով

Սուրեն Պապիկյանը խորհրդակցություն է անցկացրել ԶՈւ-ում ծառայության կազմակերպման և կարգապահության...

15:11

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

Երևանի և Կոտայքի մի շարք հասցեներում 24 ժամ ջուր չի լինի

15:08

ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրվել են Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի և Արամ Վարդևանյանի թեկնածությունները

ԱԺ նախագահի տեղակալների պաշտոններում առաջադրվել են Հայկ Կոնջորյանի, Վահագն Ալեքսանյանի և Արամ...

15:05

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

Ռուբեն Ռուբինյանն ընտրվեց ԱԺ նախագահ

14:41

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Մակերեսը հասնում է 5 հզ քմ-ի

Խոշոր հրդեհ Արարատի մարզում. Մակերեսը հասնում է 5 հզ...

11:36

Քաղաքական 10:19 03/08/2026 Հայաստան ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց 9-րդ գումարման խորհրդարանի նախագահի ընտրության նիստը

Քաղաքական 10:19 03/08/2026 Հայաստան ԱԺ «Հայաստան» խմբակցությունը բոյկոտեց 9-րդ գումարման...

11:15

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ. Աբրահամյան

Իշխանությունից ակնարկեցին՝ եթե իրենց առաջարկը չանցնի, ապա գործելու են ագրեսիվ....

10:52

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․ ՆԳՆ

Արագածոտնի մարզում նվազել են բնակարանային գողության և խարդախության դեպքերը․...

10:36

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար

Լիլիթ Մակունցը նշանակվել է ՀՀ վարչապետի աշխատակազմի...

10:22

COP 17-ին ընդառաջ ուսուցիչներ համաժողով Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի ամբիոնում

COP 17-ին ընդառաջ ուսուցիչներ համաժողով Էկոկենտրոնի ՅՈՒՆԵՍԿՕ-ի...

10:03

Երևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը

Երևան-Երասխ ճանապարհին փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր...

13:19

Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը. Աբրահամյան

Իշխանությունն անցել է քաղաքական հակառակորդների ունեցվածքի խլմանը....

13:15

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ Սրբազան

Վեհափառի նկատմամբ քրեական գործը փորձություն է իրավունքի հասկացության համար. Իսահակ...

13:13

Հայկ Մամիջանյանը կոչ է անում օգոստոսի 7-ին հավաքվել Էջմիածնի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն Վեհափառի

Հայկ Մամիջանյանը կոչ է անում օգոստոսի 7-ին հավաքվել Էջմիածնի դատարանի մոտ՝ ի պաշտպանություն...

13:08

Լիպարիտ Դրմեյանը Փաշինյանի դեմ զրպարտության հայց է ներկայացրել

Լիպարիտ Դրմեյանը Փաշինյանի դեմ զրպարտության հայց է...

17:15

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31

Հայկական մամուլ

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա. «Ժողովուրդ»

ԱԺ աշխատակազմի ղեկավար կնշանակվի Դավիթ Համբարյանը. ով է նա....

10:00

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02