ARM | RUS |

Լիլիթ Գալստյան. Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է

13.07.22 | 15:12

ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը գրում է.

«Հայաստանը չկար կամ՝ բիրմինգհեմյան դասեր Բիրմինգհեմից, ուր տեղի էր ունենում ԵԱՀԿ ԽՎ ամառային նստաշրջանը, վերադարձել եմ ծանր զգացողությամբ։ Իհարկե, մեծ սպասումներով չէի մեկնել, բայց Հայաստանի պարտություններից ու շարունակվող վայրէջքներից հետո առաջին անգամ բախվեցի միջազգային այդքան լուրջ հարթակում մեր մեկուսացմանը, անհասկացվածությանն ու, ծանր է խոստովանել՝ Հայաստանի իբրև պետականության դեվալվացիային։ /Այս խոսքերը գրում եմ անսահման ցավով/։ Իհարկե, ոչ մի պատահական բան։ Սա Հայաստանի կողմից վերջին տարիներին վարվող արտաքին քաղաքականության, ռազմավարական դաշնակիցների հետ տարվող անհասկանալի, անլուրջ, երկդիմի քաղաքականության, ավելի շուտ՝ դրա բացակայության, քաղաքական մեծամասնության դիլետանտության, ազգային շահերը չգիտակցելու և ստորադասելու հետևանքն է։ /Հակված եմ մտածելու, որ սա նաև հանձնառություն է․ իշխանություն պահելու գին/։ Ցավոք, սա նաև աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության հետևանքն է․ աշխարհաքաղաքական նոր միջավայր, ուր Հայաստանը որպես տարածաշրջանային գործոն չկարողացավ ճիշտ դիրքվորվել ու շարունակում է իր անղեկ վայէջքը․․․։ Չկարողացավ, որովհետև ի թիվս վերը նշված նախապայմանների, Հայաստանը բզկտվել էր նաև ներսից։ Հայաստանում տիրող ներազգային պառակտվածության սոսկալի մակարդակը, բնականաբար, թուլացրել էր նաև մեր պետականության և հայ հավաքականության իմունիտետը/դիմադրողականությունը։ ԵԱՀԿ 29-րդ վեհաժողովն /հուլիսի 1-6, Բիրմիգհեմ/ ամբողջովին սևեռված էր ռուս-ուկրաինական հակամարտության վրա։ Բոլոր բանաձևերն ուղղված էին Ռուսաստանի դատապարտմանը, քաղաքական և տնտեսական սանկցիաների խստացմանը, աշխարհաքաղաքական նոր ճարտարապետության ամրապնդմանը։ Աշխարհն այլևս նախկինը չի լինելու․ սա շատ հստակ է։ Քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, նաև շարունակելով կրկնակի ստանդարտների քաղաքականությունը, ԵԱՀԿ-ն այս անգամ էլ կույր, խուլ և համր ձևացավ՝ որևէ կերպ չանդրադառնալով ահաբեկիչ վարձկանների ներգրավմամբ թուրք-ադրբեջանական ագրեսիային, Արցախի խաղաղ բնակչության նկատմամբ ֆոսֆորային զենքերի կիրառմանը, ինքնորոշման իրավունքին, հայկական մշակությանին ժառանգության ոչնչացմանը, փախստականներին, անգամ գերիների վերադարձին․․․։ Այս հարցերից և ոչ մեկը տեղ չգտավ ո՛չ Քաղաքական և ոչ էլ՝ Մարդու իրավունքների վերաբերյալ զեկույցներում և բանաձևերում։ Հայաստանը չկար․․․ չկար, որովհետև պաշտոնական Հայաստանի կողմից վարվող «խաղաղության» օրակարգը ջնջել, չեզոքացրել է մեր ազգային շահերն ու արժանապատվությունը։ Որովհետև այսպես խոսում են պարտվածի հետ, այդպես են վերաբերվում խաղաղություն մուրացողին։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունն, այնուամենայնիվ, հնարավոր է վերաանգնել։ Եվ, երբ իմ երկու ելույթներում շեշտեցի ԵԱՀԿԵԱՀԿ Մինսկի խմբի ձևաչափով հակամարտության կարգավորման անխուսափելիության, Հայաստանի տարածքային ամբողջականության խաթարման, Արցախում էթնիկ զտումների հեռանկարը կանխելու, գոյաբանական խնդիրների, հայ գերիների լիակատար ազատման, ինքնորոշման իրավունքի և հումանիտար խնդիրների մասին, ադրբեջանցիներն անմիջապես արձագանքեցին, որ Արցախյան հակամարտությունը լուծված է, Ադրբեջանը, Հայաստանն ու Շարլ Միշելը պայմանավորվել են․․․ Շատ դժվար է, անգամ անհնար համոզիչ լինելը, երբ զուգահեռաբար, Ֆրանսիայի հարավներում, Հայաստանի հանրության թիկունքում ՀՀ-ի անունից թուրքերի հետ բանակցություններ են ընթանում Թուրքիայում ՀՀ հյուպատոսություն բացելու առնչությամբ․․․ Հայաստանին չհաջողվեց բանաձևերում ներառել Հայաստանին կամ Արցախին առնչվող որևէ՝ անգամ հումանիստական լրացում, որոնք վերաբերվում էին ռազմական գերիների անհապաղ վերադարձին, փախստականներին, Շուշիից և Հադրութից տեղահանվածների հիմնախնդիրներին, Արցախի մշակութային ժառանգության պաշտպանությանը։ Եվ ոչ պակաս կարևոր մի բան՝ Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցներ Ադրբեջանն ու Թուրքիան աներևակայելի կրքով քվեարկում էին Ռուսաստանին դեմ, նրա ռազմաքաղաքական և տնտեսական մեկուսացումը կատարյալ դարձնող բոլոր բանաձևերը։ ԴԱՍԵՐ․ -Մենք անհասկանալի ենք, անգամ՝ ձանձրալի և անհետաքրքիր աշխարհին։ «Շատ վատ է» սա էր կարճ զրույցների ընթացքում ԵԱՀԿ մեր գործընկերների հավաքական տեսակետը։ Սա մեր ներքին քաոսացման արձագանքն է, գործոն չլինելու Հայաստանի ներկա վիճակի հետևանքը։ -Եվ, այնուամենայնիվ, սա դեռ վերջը չէ։ Հայաստանի հեղինակությունն ու արժանապատվությունը հնարավոր է վերականգնել։ Միջազգային բոլոր հարթակներում պետք է շարունակել աշխատել, կազմակերպվել, ներայացնել Հայաստանի ազգային, պետական շահը։ -Աշխատել ամենօրա ռեժիմով, համահայկական տարողությամբ և ներուժով, աշխատել պրոֆեսիոնալ գործիքներով, ազգային, պետական մտածողություն ունեցող կադրերով։ -Այդ աշխատանքի հիմքում պետք է ընկած լինի Հայաստանի արտաքին քաղաքական դոկտրինը, որը Ազգային Անվտանգության ռազմավարության կարևորագույն բաղադրիչը պետք է լինի։ -Հնարավոր է հաջողել, եթե այս խնդիրների շուրջ կա ազգային համախոհություն /կոնսենսուս/ քաղաքական և բարոյական լեգիտիմություն ունեցող իշխանություն։ -Պետականության կոլապսի ներկա պայմաններում, ներազգային պառակտվածության, քաղաքական հաշվեհարդարների և խորացող բռնատիրության ներկա մակարդակում սա գրեթե անհնար է։ Հանրության մեծ մասը, նաև օբյեկտիվ պատճառներով, չի գիտակցում մեր կազմաքանդման խորությունը, անվտանգաին, գոյաբանական սպառնալիքները։ -Ազգային գաղափարների շուրջ համախմբումը /կոնսոլիդացիան/ կարող է փրկարար օղակ լինել։ Սրա համար անհրաժեշտ է քաղաքական կամք, քաղաքական անկեղծություն, ազգային արժեքային հենարան։ Ունե՞ն այս իշխանություններն այս կամքը, Ո՛Չ։ Ժամանակ ունե՞նք, Ո՛Չ։ Կարո՞ղ ենք, Այո՛։ Կարող ենք նոր որակի իշխանությամբ»։


«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր դաշտում տարաձայնությունների մասին

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝...

21:28

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի...

21:26

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

21:12

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ. Միքայել Մինասյան

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման...

15:51

ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա....

15:17

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության...

15:03

Ապրիլքսանչորսյան ուղերձում Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում

Ապրիլքսանչորսյան ուղերձում Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից...

14:55

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի...

14:39

Փաշինյանը «խորոված փարթին» անում է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարների բարեհաճությանն արժանանա. Թաթոյան

Փաշինյանը «խորոված փարթին» անում է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարների բարեհաճությանն...

13:37

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը...

13:16

Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում է. այստեղ է բերվել Հայոց ցեղաuպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում է. այստեղ է բերվել Հայոց ցեղաuպանության սրբոց նահատակաց...

11:45

Ուղիղ.Շարունակվում է քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշամալիր

Ուղիղ.Շարունակվում է քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի...

11:40

Ապրիլի 24-ն ուխտի օր է, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը. Վեհափառ

Ապրիլի 24-ն ուխտի օր է, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության...

11:16

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը մահացել...

11:16

Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում, այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն. Սամվել Կարապետյան

Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում, այլևս թույլ չենք տա, որ մեզ...

11:10

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը. Գագիկ Ծառուկյան

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը....

10:58

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ խմբաքանակ

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ...

10:37

Նիկոլ Փաշինյանը երկրի մյուս ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

Նիկոլ Փաշինյանը երկրի մյուս ղեկավարների հետ այցելեց...

10:17

Ծիծեռնակաբերդ ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել

Ծիծեռնակաբերդ ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է...

10:02

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

21:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44