Եվրամիությունը Մոսկվայի դեմ պատժամիջոցների յոթերորդ փաթեթն է պատրաստում, սակայն արդեն պարզ է, որ այն չի սահմանափակի ռուսական գազի ներկրումը, Reuters-ին ասել է Չեխիայի վարչապետ Պետր Ֆիալան։ Նրա խոսքով՝ պատժամիջոցների հերթական փաթեթը նախատեսում է ոսկու ներկրման արգելք, երկակի նշանակության ապրանքների ցանկի ընդլայնում, որոնց արտահանումը Ռուսաստան արգելված է, եւ դա կազդի Ռուսաստանի ավելի շատ քաղաքացիների վրա։ Եվրահանձնաժողովը պետք է փաթեթը ներկայացնի մոտ օրերս, եւ անդամ երկրները կարող են այն հաստատել անմիջապես դրանից հետո, ասել է Ֆիալան։ «Յոթերորդ փաթեթը պատրաստվում է, եւ, կարծում եմ, դա լավ կուրս է։ Անկասկած, խնդրահարույց է էներգիան պատժամիջոցների մեջ ներառելը, քանի որ պետք է պահպանվի այն կանոնը, որ պատժամիջոցները պետք է ավելի մեծ ազդեցություն ունենան Ռուսաստանի վրա, քան պատժամիջոցներ կիրառող երկրների վրա»։ Նրա խոսքով, չկա որեւէ շանս, որ ռուսական գազը կներառվի պատժամիջոցների այս փաթեթում։ «Կարծում եմ, որ այն այնտեղ չպետք է լինի, քանի որ մի շարք երկրներ կախված են ռուսական գազից»,- ասել է նա։ Չեխիան, որը հուլիսի 1-ին ստանձնել է ԵՄ-ի վեցամսյա նախագահությունը, այն երկրներից է, որը կախված է Ռուսաստանից։ Ֆիալան ասել է, որ չեխերն անում են հնարավոր ամեն ինչ, որպեսզի նվազեցնեն իրենց կախվածությունը ռուսական էներգիայից, «սակայն դա տեղի չի ունենա այս ձմռանը»: Նրա խոսքով՝ Եվրոպան պետք է պատրաստ լինի նրան, որ «Հյուսիսային հոսք 1»-ից հոսքերը չեն վերսկսվի, եւ նա կսկսի փնտրել գազի մատակարարման այլընտրանքային աղբյուրներ, ինչպիսին ՀԲԳ-ն է, եւ պատրաստ լինի մատակարարումները կիսել անդամ երկրների միջեւ։ Եվս մեկ գաղափար, որը նա պաշտպանում է, Եվրոպայում գազի համատեղ գնումներ սկսելն է, սակայն Ֆիալան զգուշացրել է, որ դա դեռ դժվար է ինչպես տեխնիկական, այնպես էլ վարչական տեսանկյունից։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02