Իտալիայում մոլեգնող սաստիկ շոգի ու երաշտի պայմաններում Հռոմում հայտնաբերվել է հնագիտական գանձ՝ կամուրջ, որը, ինչպես հայտնի է, կառուցել է հռոմեական Ներոն կայսրը, հայտնում է Reuters լրատվական գործակալությունը եւ հավելում, որ այն անցել էր Տիբեր գետի ջրերի տակ:
Այժմ բարձր ջերմաստիճանի պայմաններում ջրի Տիբերի ջրի մակարդակն իջել է եւ ի հայտ են եկել «Ներոնի կամուրջի» (Պոնս Ներոնիանուս) քարքարոտ մնացորդները:
Լոնդոնի Մետրոպոլիտեն համալսարանի ճարտարապետության պատմության պրոֆեսոր Նիկոլաս Թեմփլը կարծում է, որ կամուրջը ավելի ին պատմություն ունի եւ կառուցվել է մինչՆերոնի գահակալումը: Գիտնականները կամուրջը առաջին անգամ հիշատակել են 12-րդ դարի աղբյուրներում:
Ներոնը գահակալել է 54-ից 68 թվականներին, որի ընթացքում ձեռնարկել է շինարարություններ, ռազմական հաղթանակներ տարել, սակայն, անտեսելով քաղաքականությունը, իր ժամանակի մեծ մասը նվիրել արվեստին:
Իր կառավարման ընթացքում Հռոմի պետական գանձարանը դատարկվել է`մասամբ «Ոսկե պալատի» կառուցման նպատակով: Նա սպանել է իր մորն ու իր կանանցից առնվազն մեկին:
Ներոնն ինքնասպան է եղել 68 թվականին 30 տարեկանում՝ Հռոմի Սենատի կողմից ժողովրդի թշնամի հռչակվելուց հետո:
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02