ARM | RUS |

Հայաստանում իժերի թույնի դեմ հակամիջոց են մշակում

18.07.22 | 18:35

ՀՀ ԳԱԱ Լ․Օրբելու անվան Ֆիզիոլոգիայի ինստիտուտում մշակում են իժերի թույնի դեմ հակաթույնի արտադրության արդիական մեթոդներ։ Աշխատանքը կատարվում է Առաջատար հետազոտությունների աջակցության մրցութային դրամաշնորհային ծրագրի շրջանակում։

Նախագծի նպատակն է Հայաստանի համար այդքան անհրաժեշտ հակաթույների, մասնավորապես՝ հակագյուրզինի ստեղծումը, արտադրության հիմնումը, և, հաջողության դեպքում, արտաքին շուկաներ արտահանումը։

Ինչպես պարզաբանեց Ֆիզիոլոգիայի ինստիտուտի տնօրեն և նախագծի ղեկավար Նաիրա Այվազյանը, ինստիտուտում երկար տարիներ աշխատում են հակաթույների ստեղծման ուղղությամբ, և արդեն կա շոշափելի արդյունք, որը նախագծի հաջողության հանդեպ հավատ է ներշնչում։

Նրա խոսքով, Հայաստանում, չնայած երկրի փոքր չափերին, 22 տեսակի օձ է բնակվում, որոնցից 4-ը իժերի դասի թունավոր օձեր են։ Երկու էնդեմիկ տեսակները՝ հայկական լեռնատափաստանային իժը (Vipera eriwanensis) և Դարևսկու իժը (Vipera darevskii) փոքրաքանակ են, փոքր չափեր ունեն, խայթելուց քիչ թույն են ներարկում, հետևաբար՝ մեծ վտանգ չեն ներկայացնում մարդկանց համար։ Հայկական իժը (Montivipera raddei), թեև շատ թունավոր է, տարածվածության շատ սահմանափակ արեալ ունի (գրանցված է Կարմիր գրքում), և մարդու հանդիպելու հավանականությունը բավականին փոքր է։ Բնակչության համար ամենավտանգավոր օձը գյուրզան է, որը տարածված է ողջ Հայաստանում, այդ թվում և քաղաքներում, մասնավորապես՝ Երևանի կիրճերում։

Նաիրա Այվազյանը պատմեց, որ Խորհրդային Միության ժամանակ օձերի հակաթույնի արտադրությունը կենտրոնացված էր Ուզբեկստանում, որտեղ գործում էր ողջ երկրի կարիքները բավարարող մեծ արտադրական կենտրոն։ Ուզբեկական հակաթույնն այսօր էլ հասանելի է Հայաստանում, բայց դրա արդյունավետությունը մեզ համար շատ ցածր է մի քանի պատճառով։

Առաջինը՝ նախկինում սխալմամբ համարում էին, որ Միջին Ասիայում և Հարավային Կովկասում բնակվող գյուրզայի ենթատեսակները նույնանման թույնով են օժտված։ Եվ միայն 2008 թվականին, հայ և իսպանացի գիտնականների համատեղ ուսումնասիրության շնորհիվ, պարզվեց, որ Հայաստանում տարածված Macrovipera lebetina obtusa և Ոզբեկստանում բնակվող Macrovipera lebetina turanica ենթատեսակների թույների համադրելիությունն ընդամենը 4 տոկոս է։

Երկրորդ՝ դեղագործական ընկերություններն Ոզբեկստանից Հայաստան են ներկրում բազմավալենտ հակաթույն, որը պարունակում է հակամարմիններ երեք օձի թույնի դեմ՝ գյուրզայի, էֆայի և կոբրայի։ Հայաստանում էֆա և կոբրա չկա, իսկ բազմավալենտ հակաթույնի բաղադրության մեջ գյուրզայի հակաթույնի քանակը, համապատասխանաբար, ավելի քիչ է, քան պահանջվում է։ Փաստացի, Հայաստանի բնակչության համար դա քիչ արդյունավետ, բայց իմունոլոգիապես ծանր տանելի պրոդուկտ է, որը կարող է լուրջ կողմնակի ազդեցություններ առաջացնել՝ շիճուկային հիվանդություն (serum sickness) և անգամ՝ անաֆիլակտիկ շոկ։

Մինչև վերջին ժամանակները Հայաստանում հասանելի էր նաև եվրոպական քթավոր իժի (Vipera ammodytes) թույնի դեմ խորվաթական արտադրության հակաթույնը։ «Տվյալ հակաթույնը զարմանալիորեն բավական արդյունավետ էր, որովհետև բարձրորակ, մաքուր պրոդուկտ էր։ Կարելի է ասել, որ թեև մեր գյուրզայի խայթոցի դեմ այն տաս անգամ ավելի թույլ էր ազդում, քան եվրոպական իժի խայթոցի դեմ, այնուամենայնիվ, մարդը դրանից չէր վատանում, և այդ տաս անգամ պակաս ազդեցությունն էլի ինչ որ չափով օգնում էր», - պատմեց Նաիրա Այվազյանը։

Սակայն 2014 թվականին Զագրեբի իմունոլոգիական ինստիտուտը փակեց այդ հակաթույնի արտադրությունը։ Հաշվի առնելով այս բոլոր փաստերը, Հայաստանում օձի հակաթույնի սեփական արտադրության հարցը առավել քան արդիական է։

Նաիրա Այվազյանի խոսքով, օձի թույնի և հակաթույնի հանդեպ հետաքրությունն այսօր աճել է ողջ աշխարհում, քանի որ 2019 թվականին ԱՀԿ-ն ընդունել է ռազմավարություն, համաձայն որի մինչև 2030թ. աշխարհում օձի խայթոցի մահացու դեպքերը պետք է 50 տոկոսով կրճատվեն, ինչի համար հատկացվելու է 136.76մլն ամերիկյան դոլլար։

«Հակաթույնի արտադրությունն ամեն երկրի բան չէ, հետևաբար այդ հազվագյուտ երկրների ցուցակի մեջ մտնելը բավականին պատվաբեր է։ Մեր հարևաններից միայն Իրանն ունի հակաթույնի արտադրություն, բայց նախ այն պոլիվալենտ է, երկրորդը՝ ներքին օգտագործման պրոդուկտ է, չի արտահանվում», - ասաց նա։

Ի՞նչն է հակաթույնի արտադրության տեխնոլոգիական բարդությունը։ Այդ արտադրության համար անհրաժեշտ են 3 կառույց՝ օձերի և թույնի անսպառ աղբյուր (սերպենտարիում), իմունիզացվող կենդանիների աղբյուր (ագարակ), և լավ սարքավորված բիոքիմիական լաբորատորիա։ Ինչպես պարզաբանեց Նաիրա Այվազյանը, որպես իմունիզացվող կենդանիներ հակամամիններ ստանալու համար ամենից հաճախ օգտագործվում են ձիերն ու խոյերը։ Ֆիզիոլոգիայի ինստիտուտում հակագյուրզինի առաջին նախատիպը ստացել են խոյի միջոցով, այն հաջողությամբ փորձարկվել է, և իր արդյունավետությամբ և ակտիվությամբ չի զիջում նմանատիպ դեղամիջոցներին։ Փորձարկման արդյունքներով հոդվածը հրապարակվել է հեղինակավոր օքսֆորդյան հանդեսում (Journal of Venom Research, 2021, Vol 11, 7-15։

«Իրականում հենց միայն գյուրզայի դեմ հակաթույն պրակտիկորեն չկա, այդ առումով մեր մշակումը բավականին յուրահատուկ է: Գյուրզայի մեր ենթատեսակը տարածում ունի Թունիսից մինչև Հնդկաստան, հետևաբար՝ այդ հակաթույնը բավականին պահանջված է», - նշեց Նաիրա Այվազյանը։

Ներկա պահին Ֆիզիոլոգիայի ինստիտուտում արդեն գործում են սերպենտարիումն ու բիոքիմիական լաբորատորիան, և ձիարշավարանի հետ կա նախնական պայմանավորվածություն Ինստիտուտի ձիերին պահելու հարցով։ Եթե նախագիծը հաջողվի, ապա հակագյուրզինից բացի հնարավոր կլինի և այլ հակաթույներ արտադրել և դրանք առաքել հարևան և մերձավորարևելյան երկրներ։ Հնարավոր կլինի նաև կազմակերպել օձի թույնից ստացվող դեղամիջոցների շարքի զուգահեռ արտադրություն, օրինակ՝ ռևմատիզմի կամ տրոֆիկական վերքերի դեմ քսուքների, հեմոֆիլիայի բուժման դեղամիջոցների և այլն։ Ինստիտուտի տնօրենի խոսքով, դեղագիտության այս ուղղությունն այսօր բավականին հեռանկարային է։

«Առաջիկա 5 տարում հավակնում ենք ունենալ նախատիպ, կունենանք գրանցված պրոդուկտ, սակայն բուն արտադրությունը, որը պահանջում է յուրահատուկ GLP ստանդարտներ, կփորձենք որևիցե դեղագործական ընկերության փոխանցել։ Իսկ եթե մենք ունենանք մասնավոր ներդրողներ և կարողանանք համապատասխան ստանդարտներ ապահովել, ապա տարածքն ունենք, կկարողանանք և ինքներս արտադրել», - ասաց նա։


«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝ ներընդդիմադիր դաշտում տարաձայնությունների մասին

«Ես չեմ տեսնում գոնե մեր կողմից «հակամարտություն», մենք դրա կողմնակիցը չենք». Սերժ Սարգսյանը՝...

21:28

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր

Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը տիկնոջ և թոռնիկի հետ այցելել է Ծիծեռնակաբերդի...

21:26

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

Էմմա Պողոսյանը` Եվրոպայի չեմպիոն

21:12

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման և ինքնության կորստի մեջ. Միքայել Մինասյան

Հայոց ցեղասպանությունից 111 տարի անց վտանգն անցյալում չէ. այն թաքնված է մեր հիշողության նոսրացման...

15:51

ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա. ՌԴ ԱԳՆ

ԵՄ-ն Հայաստանում քաղաքացիական առաքելությամբ փորձելու է ազդել խորհրդարանական ընտրությունների վրա....

15:17

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության զոհերի հիշատակին

ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունները ծաղիկներ են խոնարհել Ցեղասպանության...

15:03

Ապրիլքսանչորսյան ուղերձում Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից զրկվել են Առաջին համաշխարհային պատերազմի դժվարին պայմաններում

Ապրիլքսանչորսյան ուղերձում Էրդողանը կրկին հայտարարել է, թե Օսմանյան կայսրության հայերը կյանքից...

14:55

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի հիշատակին

«Ուժեղ Հայաստան» կուսակցության անդամները հարգանքի տուրք են մատուցել Հայոց Ցեղասպանության զոհերի...

14:39

Փաշինյանը «խորոված փարթին» անում է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարների բարեհաճությանն արժանանա. Թաթոյան

Փաշինյանը «խորոված փարթին» անում է, որ թուրքական ու ադրբեջանական ղեկավարների բարեհաճությանն...

13:37

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը այրողներին

Ադրբեջանը Երևանից պահանջում է պատասխանատվության ենթարկել Թուրքիայի դրոշը...

13:16

Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում է. այստեղ է բերվել Հայոց ցեղաuպանության սրբոց նահատակաց մասունքարանը

Գարեգին Բ–ն Ծիծեռնակաբերդում է. այստեղ է բերվել Հայոց ցեղաuպանության սրբոց նահատակաց...

11:45

Ուղիղ.Շարունակվում է քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի հուշամալիր

Ուղիղ.Շարունակվում է քաղաքացիների հոսքը Ծիծեռնակաբերդի...

11:40

Ապրիլի 24-ն ուխտի օր է, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության վերականգնմանը և ցեղասպանության արհավիրքի ուրացման բացառմանը. Վեհափառ

Ապրիլի 24-ն ուխտի օր է, որը զերծ է թշնամանքից ու ատելությունից, ուղղված է արդարության...

11:16

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը մահացել է

Ողբերգական ավտովթար՝ Կոտայքի մարզում. 45-ամյա տղամարդը մահացել...

11:16

Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում, այլևս թույլ չենք տա, որ մեզ կոտորեն. Սամվել Կարապետյան

Պատմությունը բացի ուժեղ լինելուց մեզ այլ տարբերակ չի թողնում, այլևս թույլ չենք տա, որ մեզ...

11:10

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը. Գագիկ Ծառուկյան

Եկե՛ք երբեք չմոռանանք ու չուրանանք մեր անցյալը, միասին պաշտպանենք մեր ազգային արժանապատվությունը....

10:58

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ խմբաքանակ

Ադրբեջանով Հայաստան կուղարկվի հացահատիկի ևս մեկ...

10:37

Նիկոլ Փաշինյանը երկրի մյուս ղեկավարների հետ այցելեց Ծիծեռնակաբերդ

Նիկոլ Փաշինյանը երկրի մյուս ղեկավարների հետ այցելեց...

10:17

Ծիծեռնակաբերդ ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է եղել

Ծիծեռնակաբերդ ճանապարհին քաղաքացին հանկարծամահ է...

10:02

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

Մահացել է Արցախի հերոս Ռոբերտ Աբաջյանի մայրը

21:53

RIOmall
Artioli
երկերքչրքհնգուրբշբթկրկ
12345
6789101112
13141516171819
20212223242526
27282930

Հայկական մամուլ

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ դրեք»

«Իրավունք». Փաշինյանը «տրաս է հանել» բոլորին անխտիր. «Մի քիչ էլ դուք վիզ...

09:36

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում է

«Ժողովուրդ». ՔՊ-ի 50 ընտրյալները՝ նոր քննության առաջ. ներքին պայքարը թեժանում...

09:19

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի փոխարինողին

«Հրապարակ». ՔՊ–ում վերջապես գտան Հռիփսիմե Հունանյանի...

09:02

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական աճող թվեր

ՀայEngРусԵրեքշաբթի Փետրվար 03 «Ժողովուրդ». Մարդիկ փող չունեն, բայց վարկ են վերցնում. պաշտոնական...

09:44

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ են

«Ժողովուրդ». Հակակոռուպցիոն կոմիտեն հաստատեց. ՔՊ-ական Կոնջորյանի առանձնատան մասով ստուգումներ...

09:18

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի քննարկումները

«Հրապարակ». Ինչ արդյունք կտան Մայր Աթոռի...

09:02

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

«Փաստ». Ո՞ւմ է ձեռնտու «բոլորին մերժելու» մոտեցումը

09:39

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է տարել

«Հրապարակ». ՔՊ–ականների խնջույքին Փաշինյանը սեփական մատուցողին ու բաժակն է...

09:18

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս ստանան

«Հրապարակ». Փաշինյանը թիմին ասել է՝ պետք է ոչ թե 50+1, այլ 60 տոկոս...

09:02

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են նախապատրաստում

«Հրապարակ». Գարեգին Բ–ի դեմ նոր քրեական վարույթ են...

09:55

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի գինը

«Ժողովուրդ». Հեղուկ գազի թանկացման առեղծվածն ու ադրբեջանական բենզինի...

09:42

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

«Հրապարակ». Շուտով նոր ցնցում է սպասվում հանրությանը

09:18

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են փոխում

«Ժողովուրդ». ԱԺ-ում արտահերթ, գաղտնի օրակարգով նիստ է. ընտրական օրենսգիրք են...

09:02

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

«Հրապարակ». ՔՊ–ն՝ «Մեր ձևով»–ի օրակարգով

09:34

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը Հայաստանից

«Հրապարակ». Ուղիներ են որոնում՝ թույլ չտալու հոգևորականների մեկնումը...

09:18

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

«Փաստ». Էլ ի՞նչ են «բացելու» մինչև ընտրություններ

09:02

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում. նախագիծ

«Փաստ». Համայնքներ կմիավորվեն Լոռու, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում....

09:38

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների շարքից

«Ժողովուրդ». Առողջապահության նախարարի գոտին 1375$ է, պայուսակը՝ 3150$. շքեղությունների...

09:19

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու գույքին

«Ժողովուրդ». Իշխանությունները «եկեղեցու բարենորոգում» անվան տակ փորձում են «տիրանալ» եկեղեցու...

09:02

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային նպատակից ցածր է մոտ 20%-ով

«Ժողովուրդ». ՔՊ նախընտրական ծրագրի ընդունումից գրեթե 5 տարի անց՝ միջին կենսաթոշակը ծրագրային...

09:52

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել

«Հրապարակ». Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է...

09:36

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի թեկնածուների թվում

«Հրապարակ». ՔՊ վարչությունը գրանցել է Անդրանիկ Քոչարյանի թեկնածությունը` ՔՊ հաջորդ պառլամենտի...

09:19

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների ջանքերին

«Փաստ». Հայ առաքելական եկեղեցում ոչ մի պառակտում տեղի չի ունենում, չնայած Փաշինյանի կողմնակիցների...

09:02

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

«Ժողովուրդ». Կատարվել է առերես հարցաքննություն

09:36

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

«Հրապարակ». Հայկ Կոնջորյանը կտրվել է գետնից

09:15

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում Փաշինյանից

«Իրավունք». ՔՊ-ական մերժվածներն արդեն պատերի տակ դժգոհում են. ովքեր են «դաբրո» ստանում...

09:02

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին փառավորվի»

«Փաստ». Փաշինյանը մարդկանց տանում է բախումների, որ «հոգին...

09:36

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք առաջադրվի

«Ժողովուրդ». Ինչ է սպասվում Արցախի նախագահ Շահրամանյանին. հնարավոր է մեղադրանք...

09:19

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին ընդառաջ

«Ժողովուրդ». Արտախորհրդարանական պայմանավորվածություններ՝ 2026-ին...

09:13

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

«Փաստ». Ինչի՞ ցուցիչ են խայտառակ թվերը

09:01

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական խորհրդականը

«Ժողովուրդ». Ի՞նչ ունեցվածք ունի մարզպետի՝ երկարամյա ԱԱԾ-ական...

09:47

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը

«Հրապարակ». Միհրան Հակոբյանի ծեծի պատմությունից հնարավոր է «տուժի» գլխավոր դատախազ Աննա...

09:35

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ բժշկին

«Ժողովուրդ». Հանկարծամահ լինելուց առաջ հարցաքննել էին հրաշագործ...

09:17

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն ուսումնասիրել

«Իրավունք». 10 եպիսկոպոսների հայտարարությունը իրավապահները չեն...

09:02

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական ժողովներ

Տոտալ ձախողում Գյումրիում. «հակապատարագները»՝ կուսակցական...

09:33

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ մանրամասներ

«Իրավունք». Ինչ են զրուցել ԱԱԾ մեկուսարանում Աղազարյանն ու Սրբազանները. Բացառիկ...

09:16

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ» փաթեթավորմամբ

«Փաստ». Կառավարությունը նոր մահակ է պատրաստում՝ «գեղեցիկ»...

09:02

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ է

«Ժողովուրդ». Բրյուսովի անվան պետական համալսարանում լարված իրավիճակ...

09:48

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն կլսենք

«Հրապարակ». Իշխանությունն ինչ սցենար է գծել եկեղեցու հետ կապված. 2-3 նոր անուն...

09:34

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման կարգ

«Փաստ». Կսահմանվի կուսակցությունների տարեկան հաշվետվությունների ստուգման...

09:16

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ աշխատանքները

«Ժողովուրդ». Կոնջորյանն ու Հովհաննիսյանը 4-րդ անգամ տապալում են ԱԺ...

09:02

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ կսահմանվեն

«Փաստ». Հայտարարագրերի վերլուծման նոր չափորոշիչներ...

09:49

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի ընկերությունից

«Ժողովուրդ». Երեւանի քաղաքապետարանը էլի գնումներ է արել ՔՊ-ական ավագանու անդամի...

09:36

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել

«Հրապարակ». Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից...

09:15

«Ժողովուրդ».  Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի թիրախում

«Ժողովուրդ». Քրեական ենթամշակույթի կրող «Օրենքով գողերը»` ՔՊ-ի...

09:55

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա նիստերի օրակարգում

«Ժողովուրդ». Առողջապահության ապահովագրության նախագիծը շտապում են ընդգրկել դեկտեմբերի քառօրյա...

09:42

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս». անուններ

«Ժողովուրդ». Իշխանությունն արդեն ունի իր համար երկու «սրտի կաթողիկոս»....

09:33

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

«Հրապարակ». ՔՊ–ում կարգախոսի փնտրտուք է

09:19

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի է

«Հրապարակ». Նիկոլ Փաշինյանը հիասթափված է Ալեն Սիմոնյանից. Պատճառը հայտնի...

09:02

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան կշարունակի

«Ժողովուրդ». Որն է հաջորդ բուհը. Հակակոռուպցիոն կոմիտեն օպերացիան...

09:44