«Ժողովուրդ» օրաթերթը գրում է․ «Այսօր Ազգային ժողովի խորհրդի անդամները կրկին կհավաքվեն՝ նիստ անելու. օրակարգում ընդդիմադիր 33 պատգամավորներին պատգամավորական մանդատից զրկելու համար Սահմանադրական դատարան դիմելու մասին հարցն է: Նշենք, որ նախորդ շաբաթ նախագծի քննարկումը հետաձգվեց, քանի որ ընդդիմադիր պատգամավորները ներկա չէին. այդ դեպքում «ԱԺ կանոնակարգ» օրենքով սահմանված է, որ քննարկումը հետաձգվում է մեկ շաբաթով: Ուշագրավ է, սակայն, որ Ազգային ժողովն արդեն արձակուրդում է գտնվում: Դրանից առաջ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը համապատասխան հրամանագիր էր ստորագրել, որով պատգամավորներին արձակուրդ էր տրամադրել:
«Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նույն Ալեն Սիմոնյանն արձակուրդից հետ է կանչել խորհրդի անդամներին այդ նիստին ներկայություն ապահովելու նպատակով: Որոշման մեջ ասվում է. «Ազգային ժողովի խորհրդի անդամներին մեկ օրով՝ 2022 թվականի հուլիսի 22-ին հետ կանչել ամենամյա հերթական արձակուրդից, ինչպես նաեւ 2022 թվականի հուլիսի 25-ից տրամադրել ամենամյա հերթական արձակուրդի մնացած մասը»
Հավելենք, սակայն, որ ընդդիմադիրները՝ Թագուհի Թովմասյանը, Հայկ Մամիջանյանը, Սեյրան Օհանյանը, խորհրդի նիստին, ամենայն հավանականությամբ, չեն մասնակցի, թեեւ, նախորդ մեր համարներում գրել էինք, իշխող ՔՊ-ն էլ չի գնա մանդատներից ընդդիմությանը զրկելու ճանապարհով. եվրոպական կողմից վատ արձագանք է եղել այդ մտադրության առիթով:
Սցենարները երեքն են՝ կա՛մ ՔՊ-ն առհասարակ ՍԴ չի դիմի, կա՛մ դատարանն այդ դիմումները չի բավարարի, կա՛մ էլ կբավարարի մասնակի մի քանի պատգամավորների աչքը վախեցնելու համար ընդամենը»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02