«Իշխանափոխությունը նման է բերքին՝ մի հոգի երկու ցուլ է վեցնում և գութանով վարում է հողը, մի քանի հոգով սերմն են ցանում, ավելի շատ մարդկանցով բերքն են հավաքում և բերքի բարիքներն օգտագործում է ամբողջ ժողովուրդը»,-ասուլիսում հայտարարեց «Ազգային օրակարգ» կուսակցության անդամ Վազգեն Պետրոսյանը: Նա բացատրեց, որ նույն կերպ է արվում նաև հեղփոխությունն ու իշխանափոխությունը և պետք է գտնվեն մարդիկ, որոնք պատրաստ են իրենց վրա պատասխանատվություն վերցնել և քաջություն ունենան ցույց տալու իրենց հայամետությունը, հզոր պետություն ստեղծելու պատրաստակամությունը: Նա բերեց Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի օրինակը, որի հորը մարզադաշտում սպանել էին 1999 թվականին, իսկ նա համաձայնության եկավ ՌԴ իշխանությունների հետ, պահպանեց ինքնավար մարզի սահմանները, հզորացրեց իր երկիրը և այսօր միանձնյա միջնորդ է արաբառուսական հարաբերություններում:
«Մարդիկ հասկացան, թե իրենց շահը որն է և չընկան Թուրքիայի կամ ԱՄՆ-ի խաղերի մեջ, այլ հստակեցրեցին իրենց պետական շահը: Ո՞վ է մեր ձեռքը բռնել և չի թողնում, որ հստակեցնենք մեր պետական շահը, ո՞վ է մեզ խանգարում, որ մենք հստակեցնենք, թե 50 տարի հետո ինչպիսի պետություն ենք ուզում ունենալ»,-հռետորական հարցադրում հնչեցրեց Վազգեն Պետրոսյանը: Նա հայտնեց, որ հայամետ քաղաքական գործիչը չի նվագի ո՛չ Թուրքիայի, ո՛չ Իրանի, ո՛չ ԱՄՆ-ի, ո՛չ ԵՄ-ի և ո՛չ էլ ՌԴ-ի սազը, այլ կնվագի հայկականը և հայտարարեց, թե շատ քիչ գործիչներ և վերլուծաբաններ է տեսել, որոնք հայակենտրոն են: Անդրադառնալով հասարակության լայն շերտերի պահվածքին՝«Ազգային օրակարգ» կուսակցության անդամն ասաց, որ հասարակության ամենացածր խավին նման հարցեր չպետք է տալ, քանի որ նա մտածում է կուշտ քնելու մասին, բայց պետականաշինության մասին պետք է մտածի էլիտան, որը կարողանում են տեսնել երկիրը 50 տարի հետոն: «Աշխարհի ոչ մի պետությունում հասարակության այդ հատվածը որոշող չէ, իսկ Հայաստանում նրան խաբեցին՝ ասելով, թե նա վարչապետ է և՝ որոշողը: Այդ մարդիկ խաբկանքի մեջ են, որը կոչվում է հասարակական ինքնախաբեություն: Այս ինքնախաբեությանը մղեցին երեք նախագահները և ինքնախաբեության դերակատարությունն իր վրա վերցրեց Նիկոլը: Երբեմը մարդն այնպիսի սուտ է ասում, որ իր ասածին սկսում են հավատալ: Նիկոլն այդպես վարվեց մարդկանց հետ: Այս մարդկանց հանգիստ թողեք: Այս վիճակում խաբված ժողովուդը չի վերադառնա հայ ժողովրդի սայլին, միգուցե պետք էլ չէ, որ վերադառնան»,-հայտարարեց Վազգեն Պետրոսյանը:
Աղբյուր` Panorama.am
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02