Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հավանության վարկանիշը հուլիսին ընկնում է. թուրքերի ընդամենը 41.5 տոկոսն է հայտարարել, որ հավանություն են տալիս առաջնորդի աշխատանքին որպես նախագահ՝ MetroPoll-ի ամենամսյա «Թուրքիայի զարկերակը» հարցման համաձայն: Այս ցուցանիշը հունիսի համեմատ նվազել է 2.7 տոկոսային կետով։ Հարցումն անցկացվում է այն ժամանակ, երբ Թուրքիան պայքարում է անխափան գնաճի հետեւանքների դեմ, որն արագացել է մինչեւ 78.6 տոկոս, ինչը 24 տարվա ամենաբարձր ցուցանիշն է եւ ամենաարագ տեմպը խոշոր զարգացող շուկաներում եւ զարգացած աշխարհում: Իր ոչ օրտոդոքսալ տնտեսական քաղաքականության շրջանակներում նախագահ Էրդողանը հրաժարվել է ժամանակին բարձրացնել տոկոսադրույքները՝ գնաճը նվազեցնելու համար եւ անցյալ տարվա վերջին հրամայել էր Կենտրոնական բանկին կրճատել փոխառությունների ծախսերն, ինչը լիրայի կտրուկ անկման է հանգեցրել: Դա շարքային քաղաքացու գնողունակության զգալի կրճատման բերեց։ Ըստ MetroPoll-ի հարցման՝ Էրդողանի իշխող «Արդարություն եւ զարգացում» կուսակցությանն աջակցող ընտրողների ավելի քան 7 տոկոսը եւ նրա կոալիցիոն գործընկերոջ՝ ծայրահեղ աջ «Ազգայնական շարժում» կուսակցությանն աջակցողների 31 տոկոսը հայտարարել են, որ հավանություն չեն տալիս Էրդողանի գործողություններին: Սպառողական գների աճը ծանր հարված է հասցրել Թուրքիայի 84 միլիոն բնակչությանը, եւ մոտ ապագայում բարելավման քիչ հույսեր կան, քանի որ քաղաքացիները էներգիայի եւ սննդի բարձր գների եւ կտրուկ արժեզրկված լիրայի են բախվել, որը կորցրել է իր արժեքի 44 տոկոսը 2021-ին եւ մոտ 24 տոկոսն այս տարի։ Էրդողանի հավանության վարկանիշն ապրիլի 53.6 տոկոսից նվազել է մինչեւ 47.3 տոկոս մայիսին, քանի որ Թուրքիան դեմ էր Շվեդիայի եւ Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցությանը:
15:51
15:17
15:03
14:55
14:39
13:37
13:16
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44