Հայկ Դերզյանը գրում է.
Լրագրող Մհեր Արշակյանը երեկ մի հոդված էր հրապարակել «Կոռուպցիան մեր ընտրությունն է» անվանումով: Նյութի մեջ խոսվում է կոռուպցիան շարունակելու մասին: Կրկին հիշատակվում են նախկին իշխանությունների մասին: Պետք է հասկանալ, որ կոռուպցիա առկա է բոլոր պետություններում: Չկա մի երկիր, որտեղ կոռուպցիա չլինի: Արդյո՞ք դա լավ է, իհարկե ոչ: Խնդիրն այն է, որ իշխանության են եկել այն մարդիկ, ովքեր երկար տարիներ թմբկահարում էին կոռուպցիայի և տարածքների հանձնման մասին: Ոչմիթիզական հակակոռուպցիոներները պարզվեց գնում են հակառակ ճանապարհով: Սկզբից Ալեքսանդր Սարգսյանի 50-ններ և կարմիր գծեր, որոնք պարզապես հերքվեցին: Աղքատությունը երկրում աճում է, գնաճը հասել է ամենաբարձր կետերին և այսպես շարունակ...: Այնուհետև Արցախի հարցը, որտեղ այս իշխանությունը ընդդիմություն եղած ժամանակ հող հանձնողին հողին հանձնելու պատրաստակամություն էր ցուցաբերում, իսկ այժմ հանձնում է մինչև վերջին հողակտորը: Այս իշխանությունը սկսեց բաժանել լեգիտիմ կաշառք՝ պարգևավճարների տեսքով: Այս իշխանությունը սկսեց հիպերակտիվությամբ մեկ անձից գնումներ անել: Այս իշխանությունը սկսեց կառավարության նիստերին զեկուցվող հարցերի ճնշող մեծամասնությունը գաղտնիության մեջ պահել ու դեռ այսքանից հետո խոսվում է նախկինների մասին: Լրագրող Արշակյանը միտումնավոր, կամ անկախ իրենից շարունակում է գործող իշխանության թեզերի շրջանառումը, այնինչ իրողության մեջ մենք տեսնում ենք, որ այս իշխանությունից առավել թալանչի թերևս չկա: Մենք ապրում ենք միֆերի երկրում: Միֆական հզորություն, միֆական թասիբ, միֆական հզոր գեներալիտետ, միֆական ոչմիթիզականներ: Իսկ միգուցե սկսենք ձերբազատվե՞լ միֆերից ու սկսենք իրերը կոչել իրենց անուններով: Թերևս մի հարցում համաձայն եմ պարոն Արշակյանի հետ՝ ընտրողը ժողովուրդն է....:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02