Օգոստոսի 4-ին ԲԴԽ-ում շարունակվել է Լոռու մարզի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վարդուհի Հովնանյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ միջնորդության քննությունը: Ըստ Արդարադատության նախարարության ներկայացրած միջնորդության հիմնավորումների՝ դատավորի կողմից թույլ են տրվել դատավարական իրավունքի նորմերի՝ Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 8-րդ հոդվածի, 66-րդ հոդվածի 1-ին մասի, 197-րդ հոդվածի, «Դատական ակտերի հարկադիր կատարման մասին» օրենքի 21-րդ հոդվածի 4-րդ մասի, Քաղաքացիական դատավարության օրենսգրքի 199-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի, ինչպես նաև «Դատական օրենսգիրք սահմանադրական օրենքի» 8-րդ հոդվածի 1-ին մասի պահանջների խախտումներ, որն իր հերթին հանգեցրել է Օրենսգրքի 70-րդ հոդվածի 2-րդ մասի 6-րդ կետով սահմանված՝ դատավորի վարքագծի կանոնների խախտման, այն է՝ թիվ ԼԴ/0227/02/17 քաղաքացիական գործի շրջանակներում դատարանը կայացրել է սխալ դատական ակտ՝ վճռում վրիպակն ուղղելու դիմումը մերժելու մասին, հրաժարվել է կատարողական թերթում ուղղում կատարելուց, թիվ ԼԴ/1975/02/19 քաղաքացիական գործի շրջանակներում կողմերի հաշտության համաձայնության ներկայացումից առավել քան 13 ամիս անց չի հաստատել այն, քաղաքացուն անհայտ բացակայող ճանաչելու պահանջով թիվ ԼԴ4/0737/02/21 գործի քննությունն իրականացրել է և վճիռը հրապարակել է դիմումը վարույթ ընդունելուց հետո առավել քան 10 ամիս անց։ Կողմերին լսելուց հետո Խորհուրդը հայտարարել է գործի քննության ավարտ և հեռացավ խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու, որը կհրապարակվի օգոստոսի 11-ին ժամը 15:00-ին:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02