ՌԴ պետդումայի Ղրիմի շրջանից պատգամավոր Միխայիլ Շերեմետն առաջարկել է ստեղծել ԽՍՀՄ-ի ձևով ինքնիշխան պետությունների կամավոր միություն՝ Արևմուտքի ագրեսիային և էքսպանսիային դիմակայելու համար։ Այս մասին հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն։
Ըստ Շերեմետի՝ ԽՍՀՄ գոյությունը զսպում էր ՆԱՏՕ-ին «ամբողջ աշխարհը ստրկացնելու և գաղութացնելու» ցանկության հարցում։
«Նպատակահարմար եմ համարում վերադարձը մեկ ռազմաքաղաքական և տնտեսական բլոկի մեջ ինքնիշխան պետությունների կամավոր միավորման կոլեկտիվ համակարգին, որը կարող է արդյունավետորեն դիմակայել արևմտյան էքսպանսիային և ագրեսիային»,- նշել է պատգամավորը։
Նոր համադաշնության նախատիպը կարող է դառնալ ԽՍՀՄ-ը, իսկ անկախ պետությունների նման միության ստեղծումը թույլ կտա երկրներին ամրապնդել իրենց ինքնիշխանությունը, կարծում է պատգամավորը։
«ԽՍՀՄ-ի փլուզումից հետո ամերիկացիները սկսեցին միջամտել հետխորհրդային տարածքում անկախ պետությունների գործերին, կազմակերպելով գունավոր հեղափոխություններ և պետական հեղաշրջումներ, ինքնիշխան պետություններից ստեղծելով իրենց արբանյակները և աստիճանաբար գրավելով դրանք, մոտենալով Ռուսաստանի սահմաններին, դրա օրինակներից մեկն այսօրվա Ուկրաինան է»,- ընդգծել է պատգամավորը։
Նրա կարծիքով՝ նոր դաշինքն իր սահմաններով կարող է գերազանցել Խորհրդային Միության սահմանները։
Միաժամանակ նա ընդգծել է, որ Ռուսաստանն ունի բոլոր հնարավորություններն ու ներուժը՝ ապահովելու նոր միության անվտանգությունը։
Շերեմետը հավելել է, որ նման դաշինքում երկրներից յուրաքանչյուրը կունենար հավասար իրավունքներ և կհարգեր միմյանց ինքնիշխանությունն ու մշակույթը։
11:45
11:40
11:16
11:16
11:10
10:58
10:37
10:17
10:02
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44