Դե ինչ, Վանաձորում արձանագրվեց երևի թե ամենականխատեսելի և միևնույն ժամանակ տրագիկոմեդիայի վերածված ընդդիմության ֆիասկոն:
Օրեր առաջ համացանցը ողողված էր իրար շնորհավորող գրառումներով, իսկ լրատվական դաշտում պատկերը շատ քիչ, բայց այլ էր ` հարցազրույցների և վերլուծությունների տեղատարափ էր, մի տեղ շնորհավորում էին միասնական ընդդիմության հաղթանակը, մի տեղ կանխատեսում էին թե այս ամենը լավ սկիզբ է և ավելի լավ արդյունք են ցույց տալու 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին:
Այդ հարցազրույցներից մեկը տարբերվող էր իր անհամբեր և նախահարձակ բովանդակությամբ, երևի թե բարդ չէ կռահել, որ հարցազրույցի մասին է խոսքս:
Այդ հարցազրույցը պարունակում էր իրավունքի և մաթեմատիկայի դասեր, բայց երևի թե հարցերին պատասխանողը մոռացել էր, որ դա ուսումնական ամբիոն չէ, հարցազրույց է, և հենց նա չպետք է ասեր, թե ով ինչի իրավունք ունի: Նույնիսկ այդ նյութի վերնագիրն էր խոսում վստահության բացակայության մասին, գոնե ինձ համար այդպես էր ընկալվում: Բայց ագրեսիան երբեք օգուտ չի տալիս:
Երեկ արդեն հնչում էին բազմակողմանի մեղադրանքներ, և նորից վերլուծություններ էին արվում թե, ով դավաճանեց, ով պայմանավորվածություն խախտեց: Իմ կարծիքով դա կարևոր չէ, կարևոր չէր նաև մաթեմատիկայի և իրավունքի բլից դասընթացը: Կարևորը արդյունքն է:
Ընդդիմադիր կոալիցիայի երեք մասնակիցներից երկուսը հայտնել էին, որ պատրաստ են հարկ եղաց դեպքում ապացույց ներկայացնել, որ քվեարկել են միասնական թեկանծուի օգտին, և միայն այդ երրորդ քաղաքական ուժի նմանատիպ հայտարարություն ոչ մի տեղ չտեսա:
Ի դեպ իզուր չէ ասված, լավագույն պաշտպանությունը հարցակումն է, իսկ այս դեպքում նախահարձակ լինելը:
10:33
09:49
09:34
09:34
09:17
09:02
20:12
20:02
18:05
18:00
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:02 19.10.26
18:00 18.10.26
20:02 18.10.26
18:05 18.10.26
20:12 18.10.26
09:34 19.10.26
09:49 19.10.26
09:34 19.10.26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02