«Ժողովուրդ» օրաթերթը գրում է.
2021թ. մայիսի 21-ին ԱԳՆ մամուլի նախկին քարտուղար Աննա Նաղդալյանը լրագրողների հետ հարցուպատասխանի ընթացքում հայտարարել էր. «Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ սահմանների սահմանագծման եւ հետագայում սահմանազատման գործընթացները պետք է մաս կազմեն հակամարտության համապարփակ խաղաղ կարգավորման գործընթացի, որի շրջանակներում առաջնային կերպով պետք է հասցեագրվեն Արցախի Հանրապետության տարածքների դեօկուպացիայի եւ Արցախի վերջնական իրավական կարգավիճակի որոշման հարցերը՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության հովանու ներքո»: Այդ ժամանակ ԱԳ նախարարի պաշտոնը զբաղեցնում էր Արա Այվազյանը, որը հրաժարական տվեց այդ հայտարարությունից մոտ մեկ շաբաթ անց՝ մայիսի 27-ին: Արդեն նույն տարվա նոյեմբերի 18-ին՝ ԱԺ-ում կառավարության հետ հարցուպատասխանի ընթացքում, վարչապետ Նիկոլ Փաշինյանը, պատասխանելով ՔՊ-ական պատգամավոր Մարիա Կարապետյանի՝ կոմունիկացիաների ապաշրջափակման ուղղությամբ ՌԴ-Հայաստան-Ադրբեջան եռակողմ աշխատանքների մասին հարցին, հայտարարեց, որ սահմանազատման ու սահմանագծման եւ Արցախյան հիմնախնդրի կարգավորման հարցերը միմյանց հետ փոխկապակցված չեն, եւ դրանց ուղղությամբ տարբեր ձեւաչափերում են աշխատում: «Մենք հստակ արձանագրել ենք, որ մեզ համար երեք տարբեր հարցերն իրար հետ փոխկապակցված չեն՝ մասնավորապես՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, սահմանների դեմարկացիա եւ դելիմիտացիա եւ Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի կարգավորում: Դրանք տարբեր հարցեր են, եւ այդ հարցերի քննարկման բովանդակությունն ու բանաձեւերը տարբեր են, ինչքան էլ մենք հասկանում ենք, որ դրանք իրար հետ առնչություն ունեն համատեքստի առումով»,-ասել էր Փաշինյանը: Ստացվում է՝ վարչապետն ԱԳՆ-ին ամբողջությամբ հակասող դիրքորոշում է հայտնել սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի ու Արցախյան հիմնախնդրի լուծման վերաբերյալ, հետեւաբար հերթական անգամ մանիպուլացրել է հասարակությանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02