2019 թվականին երրորդ կարգի հաշմանդամ ճանաչված նախկին պայմանագրային զինծառայող Հ․ Մ․-ի բողոքը ՀՀ սոցիալական ապահովության նախարարություն չի բավարարվել, նրա հաշմանդամության համար տրվող թոշակը չեն վերականգնել: NEWS.am-ի հետ զրույցում նախկին զինծառայողի կինը պատմեց, որ զինհաշմանդամին հունիս ամսից էին զրկել թոշակից: Կինը պատմեց, որ իրենց նույնիսկ չեն պարզաբանել, թե ինչու են զրկել թոշակից, միայն ասել են, այլեւս հաշմանդամ չէ, չնայած նրան, որ առողջական վիճակում որեւէ փոփոխություն չի եղել:
«Ես որ գնացել էի սոցապ՝ բողոքարկելու այս որոշումը, տեսա, որ միայն մեր դեպքում չէ, որ թոշակը կտրում են, զինհաշմանդամներին համատարած զրկում են թոշակից, նույնիսկ մի կին կար, որ 8 տարի 2-րդ կարգի համար էր ստացել եւ արդեն ցմահ թոշակառու պետք է դառնար զրկել էին թոշակից: Ենթադրում եմ, որ հաշմանդամ զինծառայողների թոշակը կտրելով ապահովում են իրենց պարգեւավճարները»,- պատմեց նա: Կնոջ խոսքով՝ իրենց երեք անչափահաս երեխաներից երկուսն առողջական խնդիրներ ունեն եւ թոշակ են ստանում։ Երեխաների բուժզննումը, որ պետպատվերով էր, կնոջ խոսքով, կրկին հանել են եւ գումար են պահանջել բուժզննման համար: Ընտանիքն ապրում էր երեխաների, ամուսնու թոշակների եւ նպաստի միջոցով, սակայն այժմ իրենց կյանքն անհամեմատ դժվարացել է։ «Ամուսինս օրավարձով աշխատանքներ է կատարում, սակայն դա էլ չի կարողանում եւ ամեն անգամ չէ, որ լինում են, պայմանագրային զինծառայության էլ կրկին չի կարող վերադառնալ: Ես էլ երեխաներին եմ խնամում, քանի փոքր են եւ առողջական խնդիրներ ունեն»,-ասաց կինը: Նախկին պայմանագրային զինծառայողի կինը ասաց, որ պատրաստվում է կրկին դիմել ՀՀ սոցիալական ապահովության եւ առողջապահության նախարարություն:
News.am
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44