ԱՄՆ-ի վարչակազմը 2,2 միլիարդ դոլար կտրամադրի Ուկրաինային և նրա 18 հարևաններին՝ ԱՄՆ արտաքին ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակներում երկարաժամկետ ներդրումների տեսքով: ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ այդ մասին ասվում է հինգշաբթի օրը հրապարակված պետքարտուղար Էնթոնի Բլինկենի գրավոր հայտարարության մեջ, որը ավելի վաղ չհայտարարված այցով ժամանել էր Կիև։ Փաստաթղթում նշվում է, որ նա Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիին տեղեկացրել է Կիևին 675 միլիոն դոլար արժողությամբ ռազմական օգնության ևս մեկ փաթեթ տրամադրելու մասին, որը «ներառում է ԱՄՆ պաշտպանության նախարարության պաշարներից լրացուցիչ զենք, զինամթերք և տեխնիկա»։ «Բացի այդ, այսօր մենք նաև ծանուցում ենք Կոնգրեսին օտարերկրյա ռազմական ֆինանսավորման ծրագրի շրջանակում լրացուցիչ 2,2 միլիարդ դոլար երկարաժամկետ ներդրումներ տրամադրելու մեր մտադրության մասին՝ ուժեղացնելու Ուկրաինային և նրա 18 հարևաններին, այդ թվում՝ ՆԱՏՕ-ի մեր շատ դաշնակիցների անվտանգությունը, ինչպես նաև անվտանգության այլ գործընկերների տարածաշրջանային անվտանգությունը, որը հնարավոր է ապագայում ռուսական ագրեսիայի վտանգի տակ հայտնվի»,-ասել է ամերիկյան դիվանագիտության ղեկավարը։ Պետդեպարտամենտի ղեկավարի խոսքով, արդյունքում՝ Ջո Բայդենի նախագահության սկզբից ի վեր Ուկրաինային ամերիկյան ռազմական օգնության ընդհանուր ծավալը կազմում է մոտ 15,2 միլիարդ դոլար։ Ինչպես հիշեցրել է պետքարտուղարը, «Բայդենը հասկացրել է, որ Միացյալ Նահանգները կաջակցի Ուկրաինայի ժողովրդին այնքան ժամանակ, որքան անհրաժեշտ կլինի»: «Ես այսօր կրկնեցի այս ուղերձը նախագահ Զելենսկուն և նրա թիմին Կիևում, որը կշարունակի մնալ ինքնիշխան, անկախ Ուկրաինայի մայրաքաղաքը»,-ասել է Բլինկենը։
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44