Կամարային թատրոնը նշում է կազմավորման 50 և պետական կագավիճակ ստանալու 40-ամյակները: Այս մասին հայտնում են ԿԳՄՍՆ-ից։
«Տոնական միջոցառումների շարքը մեկնարկել էր 2021 թ.-ի դեկտեմբերի 15-ից՝ թատրոնի պաշտոնական հիմնադրման օրվանից: Հոբելյանական տարին հագեցած է եղել պրեմիերաներով, հետաքրքիր հանդիպումներով ու տպավորիչ իրադարձություններով:
Սեպտեմբերի 11-ին՝ ժամը 18:00-ին, Կամերային թատրոնում (Մաշտոցի 58 հասցեում) տեղի կունենա տոնական միջոցառում, որը կմեկնարկի մամուլի ասուլիսով: Ասուլիսի բանախոսներն են ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Կամերային թատրոնի գեղարվեստական ղեկավար Արա Երնջակյանը, թատրոնի տնօրեն Լուսինե Երնջակյանը և ռեժիսոր Արշալույս Հարությունյանը:
Ասուլիսից հետո տեղի կունենա կարմիր գորգի արարողություն, կներկայացվի յուրօրինակ ցուցահանդես՝ որպես պատմական ակնարկ՝ նվիրված թատրոնի կազմավորմանն ու գործունեությանը:
Երեկոյի ընթացքում տեղի կունենան «Մի թատրոնի պատմություն» փաստավավերագրական ֆիլմի և Արա Երնջակյանի հեղինակած «Ծննդյան վկայական» գրքի շնորհանդեսները: Դրանք պատմում են Կամերային թատրոնի ստեղծման ու կայացման, ներկայացումների ու նախագծերի, արտիստների և ընկերների մասին:
Օրը կամփոփվի «Երկաթ» մրցանակաբաշխությամբ: Երախտագիտության մրցանակներ կհանձնվեն բոլոր այն մարդկանց, որոնք հավատացել, վստահել և աջակցել են թատրոնի ստեղծման ու կայացման գաղափարին:
Կամերային թատրոնի հարակից տարածքում կբացվի «Աստղային ճեմուղի»: Առաջին աստղերը կնվիրվեն թատրոնի երախտավորներ Եվգենյա Պոդպոմոգովային և Գեորգի Ամիրագյանին»,- նշված է հաղորդագրությունում:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44