«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պահանջով «Հրապարակ» օրաթերթը հրապարակել է հերքում ««Ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերտառությամբ նյութի առնչությամբ, որը հրապարակվել էր նաև լրատվամիջոցներում։
«Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 8-րդ հոդվածի դրույթների համաձայն՝ հետևողականորեն պահանջում է հերքում նաև այն լրատվամիջոցներում, որտեղ եղել է մամուլի հրապարակումը։ Կենտրոնը նշված վերտառությամբ հոդվածում գրված ֆինանսավորման չափը չի հերքում, հերքում է այն, որ կեղծ օգտահաշիվների ունի և իրականացնում է իշխանության գովքը, հայհոյում է և այլն
Կենտրոնի պատասխանը՝ ստորև․«ՀՀ վարչապետի աշխատակազմի «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի պատասխանը «Հրապարակ» օրաթերթի՝ ««ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերնագրով նյութի առնչությամբ․
Hraparak.am լրատվական կայքում (08.09.22) և «Հրապարակ» օրաթերթում (09.09.22) հրապարակված ««ֆեյքերի» ՊՈԱԿ-ի ֆինանսավորումը հասավ 500 միլիոնի» վերնագրով նյութում տեղ են գտել կեղծ, զրպարտող բնույթի տեղեկություններ կապված «Հանրային կապերի և տեղեկատվության կենտրոն» ՊՈԱԿ-ի գործունեության վերաբերյալ։ Մասնավորապես, կառույցի մասին նյութում տեղ գտած հետևյալ միտքն ամբողջությամբ սուտ է և զրպարտություն, մեջբերում. «…միակ տեսանելի բանը, որ անում է՝ սոցկայքերում կեղծ օգտահաշիվներ է բացում և սպասարկում՝ ապահովելով իշխանության գովքը, քարոզն ու հայհոյում բոլորին, ով իշխանության հետ համակարծիք չէ», մեջբերման ավարտը։
Հայտնում ենք, որ Կենտրոնում աշխատող որևէ աշխատակից երբևէ չի ստացել և առավել ևս` իրականացրել նման հանձնարարություններ ու չի զբաղվում վերոնշյալ արատավոր գործունեությամբ, նկարագրված գործելաոճն անընդունելի և դատապարտելի է կառույցի տնօրինության և աշխատակիցների համար։ Կենտրոնն իրականացնում է բազմաթիվ աշխատանքներ ու կարևոր գործառույթներ, որոնք թափանցիկ և տեսանելի են ՀՀ քաղաքացիների, առավել ևս` լրատվամիջոցների համար»։
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44