Սեպտեմբերի 5-ից 11-ն ընկած ժամանակահատվածում, ԱԻ պետական ծառայության ճգնաժամային կառավարման կենտրոնում գրանցվել է 926 զանգ: Այս մասին տեղեկանում ենք Արցախի Հանրապետության ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունից։ Աղբյուրի տեղեկատվությամբ` նախորդ շաբաթվա համեմատ նվազել է ինչպես կանչերի, այդպես էլ արտակարգ դեպքերի քանակը: Արցախի Հանրապետությունում հրդեհի 17 դեպք է գրանցվել, հիմնականում չոր խոտածածկույթներում և դաշտավայրերի ենթատարածքներում: Հրշեջ փրկարարները ժամանակին իրականացրել են կրակի շիջման և մարման աշխատանքներ, կանխել նյութական և գույքային վնասները: Ամենախոշոր հրդեհի կանչը գրանցվել է Ստեփանակերտ քաղաքի Թումանյան 121 հասցեի հարակից տարածքում: Հրդեհը բնռկվել է չոր խոտածածկույթում, ապա քամու ուժգնությամբ արագ տարածվել բնակելի շենքերին հարող տարածքներում: Կանչի վայրում աշխատել է 5 մարտական հաշվարկ: Հրշեջ փրկարարները թաղամասի բնակիչների հետ մեկտեղ լիքվիդացրել են կրակը: Սոցիալ-կենցաղային բնույթի 22 կանչերից 4-ի դեպքում օգնություն է ցուցաբերվել առողջական խնդիր ունեցող քաղաքացիների: Վերջիններս տեղափոխվել են բժշկական հաստատություններ: Ջրամատակարարման նպատակով Ասկերանի շրջանի Դաշուշեն համայքին ջրով ապահովելու նպատակով կատարվել է 2 ելք: ԱԻՊԾ արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերը շաբաթվա ընթացքում արձագանքել են ստացված բոլոր ահազանգերին, փրկարարները կատարել են փակված 4 դռան բացում: Սակրավորական խմբերը Հանրապետության տարածքում շարունակում են իրականացնել հետախուզական աշխատանքներ՝ չպայթած զինամթերքի հայտանբերման և վնասազերծման ուղղությամբ: Յոթ օրվա ընթացքում Արցախի շրջաններից և մայրաքաղաքի հարակից տարածքներից հայտնաբերվել և վնասազերծվել է տարբեր տեսակի ու տրամաչափի 17 ռազմամթերք: ՆԳ նախարարի կարգադրությամբ և ԱԻՊԾ տնօրենի հրամանով ուժեղացված ծառայությանը զուգահեռ, ԱԻ ծառայության կենտրոնական ու տարածքային ստորաբաժանումների ծառայողները՝ ղեկավար կազմի ցուցումներով ու գործուն մասնակցությամբ, իրականացնում են տարվա պլանային բոլոր միջոցառումները, այդ թվում՝ շարունակվում է ֆիզպատրաստության և առաջին օգնության դասընթացները:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44