Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովի նախագահ Գևորգ Գրիգորյանի նախագահությամբ այսօր՝ սեպտեմբերի 12-ին, գումարվել է հանձնաժողովի հերթական նիստը: Արցախի Հանրապետության հանրային ծառայությունները և տնտեսական մրցակցությունը կարգավորող պետական հանձնաժողովից հայտնում են, որ փոփոխություն է կատարվել «Ղարաբաղ Տելեկոմ» փակ բաժնետիրական ընկերությանը տրամադրված հաղորդման/ընդունման ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման թույլտվության պայմաններում և հաջորդ հարցով բավարարել է նույն ընկերության ներկայացրած հայտը, երկարաձգելով ընկերությանը տրամադրված ռադիոհաճախականությունների հատվածներում մի շարք ռադիոհաճախականությունների օգտագործման N 0002 թույլտվության գործողության ժամկետը՝ մինչև 2031 թվականի նոյեմբերի 19-ը:
Հանձնաժողովի որոշմամբ «Ֆլեշ-Պլյուս» ՍՊԸ կողմից տնտեսական մրցակցության բնագավառում հնարավոր իրավախախտման հատկանիշների (Արցախի Հանրապետությունում և Հայաստանի Հանրապետությունում իրացվող բենզինի և դիզվառելիքի իրացման գների տարբերությունը նախկին 20 դրամի փոխարեն կազմում է 30 դրամ) առկայությունը պարզելու նպատակով հարուցվել է վարչական վարույթ: Հանձնաժողովն Արցախի Հանրապետության տարածքում մի շարք մեգահերց հաճախությունների շերտերում հայտարարել էր ընդհանուր ուղղվածության հեռուստածրագրերի կաբելային (լարային) հեռարձակման (վերահեռարձակման) լիցենզավորման մրցույթ: Մրցույթի մասնակիցները («Ռադիո Հոլդինգ» ՓԲԸ, «Ազգային ռադիո և հեռուստատեսություն» ՍՊԸ և «Միքս Մեդիա» ՍՊԸ ) ներկայացրել են մրցութային առաջարկները և սահմանված կարգով նիստն ընդհատվել է ընկերությունների մրցութային հայտերն ուսումնասիրելու նպատակով:
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02