Այսօր մենք բոլորս հերթական անգամ հայտնվել ենք դժվարին իրավիճակում: Բոլորիս մտքերը սահմանին կանգնած մեր տղաների հետ են, ովքեր անձնվիրաբար իրականացնում են հայրենիքի պաշտպանության իրենց սուրբ առաքելությունը:
Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության նախկին ղեկավար, «Հայրենիք» կուսակցության նախահայ Արթուր Վանեցյանը:
Նա նաեւ նշել է. «Խոնարհումս՝ մեր ընկած զինվորների հիշատակին, համբերություն նրանց ընտանիքներին ու հարազատներին, ապաքինում բոլոր վիրավորներին: Այսօրվա իրավիճակը, ցավոք, կանխատեսելի էր: Կարո՞ղ էինք խուսափել սրանից՝ իհա՛րկե: Եվ բազմիցս ու շատ հստակ նշել ենք շարունակվող ողբերգությունը կանգնեցնելու միակ ուղին: Սրա հետ կապված ասելիք շատ կա, բայց այսօր այդ ամենի օրն ու ժամը չէ: 2020թ. 44-օրյա պատերազմի սանձազերծման և պատերազմական հանցագործությունների համար համարժեք արձագանքի չարժանացած Ադրբեջանը հերթական ագրեսիային է դիմել՝ հարձակվելով ՀՀ սուվերեն տարածքի վրա: Կեսգիշերից հայկական դիրքերի ուղղությամբ թշնամու հարձակման և հայ-ադրբեջանական սահմաններին ստեղծված լարված իրավիճակի պատճառները մի քանիսն են: Եվ, իհարկե, այդ ամենում զգալի դեր ունի միջազգային հանրության հասցեական գնահատականի բացակայությունը: Բաքվի հերթական ագրեսիան, որն այս անգամ ՄԱԿ-ի անդամ ՀՀ սուվերեն տարածքի նկատմամբ է իրականացվում, պիտի ստանա համապատասխան միջազգային արձագանք՝ • Ռուսաստանի Դաշնության կողմից, որը ՀՀ ռազմավարական դաշնակիցն է՝ 1997թ. «Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին» պայմանագրով առկա երկկողմ պարտավորություններով ու համապատասխան գործիքակազմով: ՌԴ-ն նաև 2020թ. նոյեմբերի 9-ի հրադադարի հայտարարության միջնորդն ու երաշխավորն է, ՄԱԿ ԱԽ մշտական անդամ, ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրներից մեկը և հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործընթացում միջնորդական առաքելություն իրականացնող երկիր, • ՀԱՊԿ-ի կողմից, որի լիարժեք անդամ է Հայաստանի Հանրապետությունը և որն ունի ստեղծված իրավիճակի հանգուցալուծման հարցում հստակ պարտավորություններ՝ հաշվի առնելով, այդ թվում, ՀՀ պաշտոնական դիմումը, • ԵԱՀԿ-ի կողմից՝ որպես Եվրոպայում անվտանգության և համագործակցության հարցերով մասնագիտակցված կառույցի, որի ներքո է ձևավորվել նաև արցախյան կարգավորման գործընթացում 1992թ. միջնորդական հիմնական ձևաչափ հանդիսացող մարմինը՝ ԵԱՀԿ ՄԽ համանախագահությունը, • ՄԱԿ-ի կողմից՝ որպես միջազգային իրավակարգի պահպանման պատասխանատու կառույցի: Կարևոր է գիտակցել, որ այսօր ստեղծված իրավիճակում վերոնշյալ պետությունների ու կառույցների, նաև՝ միջազգային հանրության մյուս անդամների արձագանքի բացակայությունը, հապաղումը, հասցեական կամ հստակ չլինելը, անկախ դրանց պատճառներից, մեծացնելու է ամենաթողության մթնոլորտը Բաքվում՝ հնարավորություն տալով նոր սադրանքների ու ապօրինությունների: Հետևաբար, այսօրվա լռության պարագայում վաղվա Ադրբեջանի կեցվածքի ու քայլերի պատասխանատուն են դառնալու նաև վերոնշյալ դերակատարները»։
17:11
16:37
16:25
16:14
15:55
15:37
14:03
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02