«Փաստ» օրաթերթը գրում է.
«Վերջին օրերին դրամը վերստին սկսել է արժեզրկվել: Եթե որոշ ժամանակ 1 դոլարի և եվրոյի փոխարժեքը 400 դրամի (+-5) սահմաններում էր, ապա երեկ ԱՄՆ դոլարի փոխարժեքը սահմանված էր 415,97 դրամ՝ նախորդ օրվա համեմատ աճելով մոտ 5 դրամով: Նույնը վերաբերում է եվրոյին: Տարադրամի փոխանակման կետերը դոլարը և եվրոն գնում էին 423-424 դրամով, վաճառում՝ 430-431 դրամով, թեպետ օրվա ընթացքում տեղեկություններ էինք ստանում, որ գրեթե անհնար է տարադրամ գնել: Կա տեսակետ, որ տարադրամի շուկայում նման տատանումները ադրբեջանական վերջին ագրեսիայի հետևանքներից մեկն են: Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանը, սակայն, համաձայն չէ նման գնահատականի հետ: «Դոլար-դրամ փոխարժեքի վերջին օրերի փոփոխությունները բացարձակ կապ չունեն պատերազմի հետ: Չհավատաք, եթե այդ մասին ասեն իշխանությունը կամ իշխանությանը սիրահարված տնտեսագետները: Ամբողջությամբ արհեստական բաղադրիչ է, բանկերը և փոխանակման կետերն ընդհանրապես արտարժույթ չեն վաճառում, և դրա ֆոնին բարձրացվել է: Նորից եմ կրկնում` սա արհեստական բաղադրիչ է: Կարող եք ստուգել և տեսնել, որ արտարժույթ չեն վաճառում: Այս ֆոնին կա կասկած, որ ինչոր մարդիկ պղտոր ջրի մեջ ձուկ են բռնում, ինչ-որ մարդիկ, խմբեր կամ շրջանակներ այստեղ շահույթ են ստանում»,«Փաստի» հետ զրույցում ասաց Սարգսյանը»: Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում
22:56
22:33
19:46
19:21
19:03
15:11
15:08
15:05
14:41
11:36
11:15
10:52
10:36
10:22
10:03
13:19
13:15
13:13
13:08
17:15
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02