Արտակարգ իրավիճակների նախարար Արմեն Փամբուխչյանը սեպտեմբերի 16-ին այցելել է Վայոց ձորի մարզ: Գերատեսչության ղեկավարն այցելել է ՓԾ ՄՓՎ Ջերմուկի հրշեջ-փրկարարական ջոկատ, որի շենքը Հայաստանի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի և ծավալված մարտական գործողությունների հետևանքով վնասվել էր: Մասնավորապես, կոտրվել էին շինության պատուհանների ապակիները և տուժել հարևանությամբ կայանված ավտոմեքենաները: Նախարար Փամբուխչյանը տեղում ծանոթացել է իրավիճակին, զրուցել անձնակազմի հետ, տվել համապատասխան հանձնարարականներ: Գերատեսչության ղեկավարն այցելել է նաև ԱԻՆ փրկարար ծառայության բժշկական ապահովման վարչության և մարզային վարչության հրշեջ-փրկարարական ջոկատի անձնակազմի անդամներից ձևավորված՝ մարտական հերթապահություն իրականացնող, խմբերի տեղակայման վայրեր: Նա զրուցել է անձնակազմի հետ, հետաքրքրվել ծառայության պայմաններով, մաղթել անփորձանք ծառայություն: Նույն օրը Ջերմուկ քաղաքում ԱԻ նախարար Արմեն Փամբուխչյանը հանդիպում է անցկացրել ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի և ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր Տրդատ Սարգսյանի հետ:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44