ՀՀ ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանը սեպտեմբերի 19-ին հանդիպել է Հայաստանում Ճապոնիայի արտակարգ եւ լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային: Ինչպես հայտնում են Ազգային ժողովից, հանդիպմանը մասնակցել են Հայաստան-Ճապոնիա խորհրդարանական բարեկամական խմբի անդամներ Ծովինար Վարդանյանը, Հերիքնազ Տիգրանյանը եւ Լուսինե Բադալյանը:
Հակոբ Արշակյանը, ողջունելով դեսպանին, շնորհավորել է Հայաստանի եւ Ճապոնիայի միջեւ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակի կապակցությամբ:
«Հայաստանին եւ Ճապոնիային հաջողվել է զարգացնել սերտ բարեկամական հարաբերություններ, բարձր մակարդակի քաղաքական երկխոսություն եւ ընդհանուր արժեքների վրա հիմնված համագործակցություն: Մենք լիահույս ենք, որ դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակն ավելի կամրապնդի մեր երկկողմ կապերը քաղաքական, մշակութային եւ այլ ոլորտներում»,- նշել է Հակոբ Արշակյանը:
ԱԺ նախագահի տեղակալը դեսպանին մանրամասներ է ներկայացրել սեպտեմբերի 13-ին ադրբեջանական զինուժի ծավալած հարձակողական գործողությունների մասին: Նա հավելել է, որ վստահելի ապացույցներ կան, որ Ադրբեջանը պատրաստվում է նոր հարձակման՝ ընդլայնելով աշխարհագրությունը, այդ թվում՝ Նախիջեւանի կողմից՝ ոտնձգություն կատարելով Հայաստանի տարածքային ամբողջականության նկատմամբ:
ԱԺ նախագահի տեղակալն իր մտահոգությունն է հայտնել Նանմադոլ թայֆունի առնչությամբ, որի պատճառով շուրջ չորս միլիոն մարդ է տարհանվել, եւ հույս է հայտնել, որ իրավիճակը շուտով կկարգավորվի:
Ճապոնիայի դեսպանը շնորհակալություն է հայտնել ընդունելության եւ ներկայացրած հանգամանալից տեղեկատվության համար:
Նա տեղեկացրել է, որ կփոխանցի Ճապոնիայի կառավարությանը Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի իրավիճակի վերաբերյալ փոխնախագահի ներկայացրած տեղեկությունները:
Մասանորի Ֆուկուշիման նշել է, որ Ճապոնիան եւ Հայաստանն ունեն գործընկերային ջերմ հարաբերություններ, սակայն համագործակցության չիրացված զգալի ներուժ կա, որի ուղղությամբ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել:
Նրա խոսքով՝ ժամանակն է ակտիվացնել համագործակցությունը քաղաքական, տնտեսական, կրթական, մշակութային եւ այլ ոլոտներում: Երկուստեք կարեւորվել է նաեւ հայ-ճապոնական մշակութային ու գիտական կապերի ամրապնդումը:
ԱԺ նախագահի տեղակալ Հակոբ Արշակյանի՝ Ճապոնիա կատարվելիք այցի առնչությամբ ձեռք են բերվել մի շարք պայմանավորվածություններ:
12:42
12:29
12:03
11:43
11:26
11:14
10:44
10:23
10:03
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02