Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Հայաստանի անկախության տոնի առթիվ շնորհավորական ուղերձ է հղել ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանին:
«Ուղերձում ասվում է. «Թանկագի՛ն (ավելացված է ձեռագիր) պարոն նախագահ, Հայաստանի Հանրապետության անկախության տոնի կապակցությամբ հղում եմ Ձեզ, ինչպես նաև բարեկամ հայ ժողովրդին, խաղաղության, երջանկության և բարգավաճման բարեմաղթանքներս։ Մեր երկու երկրների միջև բարեկամությունը հին է և ամուր։ Մենք օրինակելի համագործակցություն ենք զարգացնում բոլոր ոլորտներում, մասնավորապես, նկատի ունեմ մեր կողմից ընդունված երկկողմ տնտեսական ճանապարհային քարտեզը և մարտի 9-ին Փարիզում կայացած «Հավակնություններ՝ Ֆրանսիա-Հայաստան» միջոցառումը, որը միավորեց տեղական իշխանություններին, քաղաքացիական հասարակությանը և տնտեսական դերակատարներին՝ մշակելու նոր նախագծեր։
Ավելին, գիտեք՝ Հայաստանը կարող է ապավինել Ֆրանսիայի լիակատար աջակցությանը ժողովրդավարության և օրենքի գերակայության ամրապնդմանն ուղղված իր ջանքերում։ Ֆրանսիան հաստատակամ է շարունակել իր գործունեությունը՝ հօգուտ ձեր տարածաշրջանում կայունության, խաղաղության և բարգավաճման։
Ֆրանսիան վճռականորեն օժանդակում է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացին և Լեռնային Ղարաբաղի հակամարտությանն առնչվող և դրանից բխող հարցերի կարգավորմանը։ Ֆրանսիան իր աջակցությունն է ցուցաբերում ի նպաստ Եվրամիության ջանքերի՝ առաջ մղելու կողմերի միջև երկխոսությունը՝ միաժամանակ մնալով լիովին հանձնառու Մինսկի խմբի համանախագահի իր դերում։ Այս առումով կարող եք ապավինել իմ անձնական հանձնառությանը՝ ի շահ մեր ժողովուրդների։
Հաճեցեք ընդունել, պարոն Նախագահ, խորին հարգանացս հավաստիքը։ Շնորհավորանքներս և հարգանքով՝ (ավելացված է ձեռագիր) Էմանուել ՄԱԿՐՈՆ»:
21:53
21:09
19:06
15:49
15:23
15:09
10:24
10:09
09:48
09:36
09:03
13:49
13:42
13:40
11:45
11:13
10:45
10:26
09:45
09:17
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44