ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը սեպտեմբերի 26-ին ընդունել է ՀՀ-ում Եվրոպայի խորհրդի գրասենյակի ղեկավար Մարտինա Շմիդտի գլխավորած պատվիրակությանը, որը Երևանում է գտնվում ԵԽ պատրաստած «Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույցը» ներկայացնելու նպատակով: Ալֆրեդ Քոչարյանը նշել է, որ մեդիադաշտի բարեփոխումները և ԶԼՄ-ների ազատությունը ժողովրդավարական երկրի հիմնասյուներից են: Նրա խոսքով՝ Եվրոպայի խորհրդի բոլոր ծրագրերն օգտակար փորձառություն են ցանկացած երկրի համար, այդ թվում՝ մեդիագրագիտության ոլորտում: Մարտինա Շմիդտը տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհուրդը պատրաստել է Հայաստանի մեդիադաշտի կարիքների գնահատման զեկույց, որը վերլուծում է ներպետական օրենսդրական դաշտը՝ ներառյալ ԶԼՄ-ների ազատությունը, խոսքի ազատությունը, ապատեղեկատվության դեմ պայքարը, մեդիագրագիտության հետ կապված հարցերը և դրանց համապատասխանեցումը Եվրոպայի խորհրդի չափանիշներին: Նրա խոսքով՝ կարիքների գնահատման զեկույցի արդյունքներն ու առաջարկությունները, ինչպես նաև Եվրոպայի խորհրդի աջակցությունը համապատասխան ոլորտում կներկայացվի պանելային քննարկման ձևաչափով: ԵԽ պատվիրակության անդամներին մասնավորապես հետաքրքրել է մեդիագրագիտության բարձրացման ուղղությամբ ԿԳՄՍ նախարարության իրականացրած աշխատանքները: Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը, կարևորելով մեդիագրագիտության ուղղությամբ իրականացվող ծրագրերը, տեղեկացրել է, որ հանրակրթության պետական չափորոշչում ներառված են ժողովրդավարության և քաղաքացիական կարողունակությունների զարգացման, ինչպես նաև մեդիագրագիտության վերաբերյալ ուսումնական նյութեր: Հանդիպմանը քննարկվել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02