Սեպտեմբերի 28-ին ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն ընդունել է Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դըվինազի գլխավորած պատվիրակությանը: ԱԳՆ-ից հայտնում են, որ նախարար Միրզոյանը ողջունել է ֆրանսիացի սենատորների պատվիրակության այցը Հայաստան՝ գնահատելով հայ-ֆրանսիական բարեկամությանը և համերաշխությանը ցուցաբերած շարունակական նվիրվածությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-ֆրանսիական հարաբերություններին առնչվող մի շարք հարցեր, մասնավորապես մտքեր են փոխանակվել հայ-ֆրանսիական ապակենտրոնացված համագործակցության զարգացման շուրջ: Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել տարածշրջանային անվտանգությանը և խաղաղությանը վերաբերող հարցերին: Նախարար Միրզոյանը ֆրանսիացի սենատորներին է ներկայացրել ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի արդյունքում ստեղծված իրավիճակը՝ բարձր գնահատելով ֆրանսիական կողմի հասցեական գնահատականները և սկզբունքային դիրքորոշումը: ՀՀ ԱԳ նախարարն ընդգծել է, որ Ադրբեջանի առավելապաշտական քաղաքականությունը, ուժի կամ ուժի սպառնալիքի միջոցով խնդիրների լուծմանը հասնելու փորձերն անթույլատրելի են և պետք է միանշանակորեն դատապարտվեն միջազգային հանրության կողմից: Արարատ Միրզոյանը ներկայացրել է Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների, Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման վերաբերյալ հայկական կողմի դիրքորոշումը: Կարևորվել է Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում Ֆրանսիայի ջանքերը, այդ թվում՝ որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր: Նախարար Միրզոյանը կարևորել է նաև Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խմբի գործունեությունը՝ ուղղված Սենատում Լեռնային Ղարաբաղի ու արցախահայության իրավունքների պաշտպանությանը:
12:23
12:07
11:43
11:28
11:12
11:00
10:56
10:44
10:26
10:15
09:33
09:02
18:09
17:24
16:33
16:31
16:28
16:04
15:47
15:36
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | 5 | |||
| 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | |
| 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | |
| 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | |
| 27 | 28 | 29 | 30 | ||||
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02
09:44