Մենք մտադրված ենք բոլոր ոլորտներում հնարավորինս արագ ունենալ աշխատավարձերի էական, անգամներով բարձրացում, բայց զուգահեռ որակի հավաստագրմամբ: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 29-ին, կառավարության նիստում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
«Առաջիկայում ՀՀ-ում ոստիկանության ոլորտում լրջագույն բարեփոխումներ ենք իրականացնելու: Հայաստանում ներքին գործերի նախարարության ստեղծմանը զուգընթաց համակարգում պետք է աշխատավարձերի էական բարձրացումներ տեղի ունենան։ Իհարկե, այս պահին պարեկային ոստիկանությունն էականորեն ավելի բարձր աշխատավարձ է ստանում։ Մեր ընկալումն այն է, որ ոստիկանության ու փրկարար ծառայության աշխատավարձերը պետք է շոշափելի, անգամներով բարձրանան։ Զուգահեռ մենք պետք է որակի հավաստագրում ունենանք, այսինքն` համոզված լինենք, որ վճարվող աշխատավարձով կարող ենք ակնկալել համապատասխան որակի աշխատանք»,– նշեց Փաշինյանը։ Նրա խոսքով` այդպիսով կմեծանա պետության նկատմամբ հանրության վստահությունը։ Վարչապետն ընդգծեց, որ իրենք պետք է բոլոր ոլորտներում գնան այս ճանապարհով։ Նշենք, որ ներքին գործերի նախարարությունը կձևավորվի արտակարգ իրավիճակների նախարարության հենքի վրա և կներառի ԱԻՆ–ի, ոստիկանության և միգրացիոն ծառայության բոլոր ստորաբաժանումները։ ՆԳ նախարարը կունենա մի քանի տեղակալ, որոնցից մեկը` ՆԳ տեղակալ /ոստիկանապետ, մյուսը` ՆԳ տեղակալ /Փրկարար ծառայության պետ, և ընդհանուր ՆԳ տեղակալ, որը կհամակարգի մնացած բոլոր ստորաբաժանումները։
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02