ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի գլխավորած պատվիրակությունը սեպտեմբերի 28-ին Մեխիկոյում մասնակցել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության և կայուն զարգացման համաշխարհային համաժողովի» բացմանը: Հայաստանյան պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը և Մշակութային ժառանգության և ժողովրդական արհեստների վարչության պետ Աստղիկ Մարաբյանը:
ԿԳՄՍՆ-ից NEWS.am-ին հայտնում են, որ Համաժողովին մասնակցությունը հայ մշակույթն արտերկրում հանրահռչակելու և տարածելու հավելյալ հնարավորություն է, որը խթան կհանդիսանա օտարերկրյա պետությունների հետ մշակութային կապերի զարգացման, ինչպես նաև Մեքսիկայի գործընկեր կազմակերպությունների հետ համագործակցության սերտացման ուղղությամբ՝ նոր պայմանավորվածությունների ձեռքբերման և համատեղ ծրագրեր մշակելու համատեքստում:
Նշենք, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովը» (Mondiacult 2022) իրականացվում է 2022 թվականի սեպտեմբերի 28-30-ը ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենի հովանու ներքո և հյուրընկալվում է Մեքսիկայի կառավարության կողմից:
1982 թվականին Մեխիկոյում (Մեքսիկա) տեղի ունեցած առաջին Mondiacult մշակութային քաղաքականության համաշխարհային համաժողովից քառասուն տարի և 1998 թվականին Ստոկհոլմում (Շվեդիա) տեղի ունեցած ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային քաղաքականության զարգացման համաշխարհային կոնֆերանսից 24 տարի անց համաշխարհային համաժողովը նոր խթան կհաղորդի «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման» գլոբալ քաղաքականության երկխոսությանը, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություններից մեկն է:
MONDIACULT 2022-ը բացառիկ հնարավորություն է շարունակելու ընդհանուր օրակարգի կառուցումը, որտեղ մշակույթը գտնվում է համաշխարհային զարգացման օրակարգի կենտրոնում:
Համաժողովի ընթացքում անդրադարձ է կատարվելու չորս թեմաների՝ «Նորացված և ուժեղացված մշակութային քաղաքականությունը», «Մշակույթը՝ հանուն կայուն զարգացման», «Ժառանգությունը և մշակութային բազմազանությունը ճգնաժամի ժամանակ», «Ստեղծագործական տնտեսության ապագան»:
19:35
19:19
19:04
14:41
14:23
14:08
14:04
13:35
13:32
13:19
13:03
12:52
11:49
11:25
11:09
10:34
10:19
10:03
11:02
16:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02