Հայաստանի արտաքին գործերի նախկին նախարար Րաֆֆի Հովհաննիսյանը տարածել է հայտարարություն, որտեղ ասված է. «Անվերնագիր Մի հյուլե անգամ հիշաչարություն չունեմ: Ուրիշի մեջ միշտ լավն եմ փնտրել, սխալականության կանխավարկածն՝ իմ մեջ: Հիմնականում լռել եմ՝ իմ հայրենակիցների համար դուռ բացելով, համեստ հնարավորություն տալով, արյունից հեռու պահելով, հույս տածելով, որ ժամանակի հոլովույթում յուրաքանչյուրն իր իսկ սխալն ու տմարդությունը կտեսնի և կուղղվի: Իմ կյանքի խաչուղիներով ու փորձություններով և մեր Հայրենիքի օրհասական պատմավիճակով վկայված, վաստակել եմ, կարծեմ, հետևյալն անձայն ասելու իրավունքը. Քաղաքացի Նիկոլ Փաշինյանի պետական ծառայության շինիչ շրջանն անցյալ կատարյալ է: Նա դարձել է՝ արդեն գիտակցաբար, զինվորասպան, եղբայրասպան, հայրենասպան: Պատրվակ, պատճառաբանություն, արդարացում այլևս չկան: Իր առկայությամբ ազգային, համապետական հրամայական համախմբումն անհնար է արդարև: Տարիների բովում նա կարող էր նախաձեռնել, ապահովել մեր միաբանումը, բայց արեց հակառակը: Կամ մնացած բոլորս՝ իր ընկերներն ու հակառակորդները, ներկաներն ու նախկինները, ժողովրդի առջև ներողամտություն և զղջում հայցելուց հետո միասնական լուծում ենք տալիս ազգի գոյութենական կենսավիճակին, կամ ժողովուրդն ինքը՝ հայ Զինվորի հերոսության վերջին ապավեն որպես, պետք է ժայթքի ոգեղեն թափով և փրկության ափ հանի մեր պետությունն ու պատմությունը: Եթե այս ուղիներից որևէ մեկը չբացեցինք՝ օտարն է դա անելու: Մեր երկրում, մեր հողում, մեր տան մեջ, մեր իջեցված դրոշակով, նահատակվող նորանոր երիտասարդ կյանքերով: Նա պետք է գնա, ապա թե ոչ՝ նրանք են գալու: Պետք է անկի, որ Հայրենիքը բարձրանա»։ Սեպտեմբերի 19-ին Անվտանգության խորհրդի հայտարարության համաձայն, Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքի նկատմամբ՝ խոշոր տրամաչափի զինատեսակների, հրետանու, հրթիռային համակարգերի, անօդաչու թռչող սարքերի կիրառմամբ Ադրբեջանի զինված ուժերը լայնածավալ ագրեսիայի հետևանքով զոհվածների և անհետ կորածների թիվը հասնում է 207-ի, այդ թվում՝ զոհվել է քաղաքացիական 3 անձ, 2 քաղաքացիական անձի գտնվելու վայրը համարվում է անհայտ, վիրավորվել է 293 զինծառայող, 7 քաղաքացիական անձ, գերեվարվել է 20 զինծառայող: Առկա են ապացույցներ հայաստանցի գերեվարված կամ զոհված զինծառայողներին ադրբեջանցիների կողմից խոշտանգումների ենթարկելու, անդամահատելու, այդպիսով ապօրինի կերպով կյանքից զրկելու դեպքերի վերաբերյալ: Երեք զինծառայող զոհվեց սեպտեմբերի 28-ին հայ-ադրբեջանական սահմանի արևելյան ուղղությամբ տեղակայված մարտական դիրքերի ուղղությամբ թշնամու բացած կրակի հետևանքով։
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02