Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանը սեպտեմբերի 30-ին ընդունել է ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիմային։
Անդրադառնալով Ճապոնիայի հետ դիվանագիտական հարաբերությունների երեսնամյա պատմությանը՝ Մաթևոսյանը կարևորել է երկու երկրների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունների շարունակական խորացմանն ուղղված ջանքերը
Զրուցակիցները հատկապես ընդգծել են երկկողմ քաղաքական և տնտեսական հարաբերություններում առկա ներուժի իրացման անհրաժեշտությունը, այդ թվում՝ տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության, թվայնացման և զբոսաշրջության ոլորտներու
Երկկողմ տնտեսական և քաղաքական համագործակցության օրակարգի ընդլայնման անհրաժեշտությանը զուգահեռ ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Մասանորի Ֆուկուշիման կարևորել է մարդկային շփումների և երիտասարդական փոխանակման ծրագրերի նախաձեռնումը՝ ի նպաստ երկկողմ մշակույթային երկխոսության խորացմանը։
Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել նաև սեպտեմբերի 13-ին ՀՀ ինքնիշխան տարածքի նկատմամբ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ագրեսիայի հետևանքներին։ Դեսպան Ֆուկուշիման տեղեկացրել է նախորդ օրը ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ Գեղարքունիքի մարզի տուժած բնակավայրեր կատարած այցի մասին՝ մտահոգություն հայտնելով ստեղծված իրավիճակի վերաբերյալ, ինչպես նաև վերահաստատելով Ճապոնիայի՝ խնդիրների խաղաղ կարգավորմանը նպաստելու պատրաստակամությունը։
18:42
18:33
17:34
17:18
17:04
15:51
15:49
15:34
15:18
15:04
14:36
14:21
14:03
11:05
10:44
10:24
09:51
09:22
09:03
14:03
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | ||||||
| 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | |
| 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | |
| 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | |
| 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | |
| 31 | |||||||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02