Նոյեմբերին նավթի արդյունահանումը միանգամից 2 մլն բարելով նվազեցնելու ՕՊԵԿ+ դաշինքի որոշումը աննախադեպ է, այն կապված է ձմռան նախաշեմին շուկան հավասարակշռելու անհրաժեշտության հետ, ասել է ՌԴ փոխվարչապետ Ալեքսանդր Նովակը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»։
«Այսօր երկու կարեւոր, ես կասեի՝ պատմական, որոշում է կայացվել։ Առաջին որոշումը ՕՊԵԿ+-ում ընդգրկված բոլոր երկրների կողմից քվոտաների կրճատումն է ընդհանուր օրական 2 մլն բարելով։ Սա այնքան աննախադեպ որոշում է, քանի որ մենք այն վաղուց չենք ընդունել, վերջին անգամ եղել է 2,5 տարի առաջ»,- ասել է Նովակը «Россия 24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։ «Այս որոշումն առաջին հերթին կապված է շուկայի հավասարակշռման հետ, որը մտնում է տուրբուլենտության եւ անորոշության գոտի, հատկապես աշուն-ձմեռ ժամանակահատվածում, երբ պահանջարկը նվազում է, եւ առաջարկը պետք է ճշգրտվի»,- բացատրել է Նովակը: Նրա խոսքով՝ ռուսական նավթի գների վերին շեմ սահմանելու գաղափարը խախտում է շուկայական բոլոր մեխանիզմները, այդ գործիքը կարող է կործանարար ազդեցություն ունենալ համաշխարհային նավթային ոլորտի վրա։ «Մենք կարծում ենք, որ այս գործիքը խախտում է շուկայական բոլոր մեխանիզմները, այն ընդհանուր առմամբ շատ կործանարար ազդեցություն կարող է ունենալ համաշխարհային նավթային ոլորտի վրա, քանի որ եթե ուզում ես դեֆիցիտ ստեղծել համաշխարհային շուկայում, ապա գների պարտադիր սահմանափակում մտցրու։ Այս միջամտությունն ընդհանրապես կարող է հանգեցնել նավթային ոլորտի մեջ թերներդրումների, արդյունահանման կրճատման եւ, որպես հետեւանք, գների բարձրացման»,- ասել է Նովակը։
15:44
15:26
15:17
15:02
14:38
14:00
12:45
12:19
12:03
09:18
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
09:03
11:30
11:26
| երկ | երք | չրք | հնգ | ուրբ | շբթ | կրկ | |
| 1 | 2 | 3 | 4 | ||||
| 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | |
| 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | |
| 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | |
| 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 | ||
10:00
09:36
09:19
09:02
09:44
09:18
09:02
09:39
09:18
09:02
09:55
09:42
09:18
09:02
09:34
09:18
09:02
09:38
09:19
09:02
09:52
09:36
09:19
09:02
09:36
09:15
09:02
09:36
09:19
09:13
09:01
09:47
09:35
09:17
09:02
09:33
09:16
09:02
09:48
09:34
09:16
09:02
09:49
09:36
09:15
09:55
09:42
09:33
09:19
09:02